Հայոց լեզու
Սեպտեմբերի 13-17
Հայոց լեզու և խոսքի մշակույթ
Լեզուն հասարակական կարևոր իրողություն է, որն ունի հաղորդման, արտահայտման, ճանաչողական գործառույթներ։ Գիտնականները միշտ էլ ուսումնասիրել են լեզուն, բացահայտել նրա տարբեր հատկանիշները։ Պատմական տարբեր
շրջաններում լեզուն տարբեր մոտեցումներով է ուսումնասիրվել։ Հնում լեզուներն
ուսումնասիրում էին առանձին-առանձին՝ իրենց կառուցվածքային տարբեր հատկանիշներով։ Սակայն ուսումնասիրությունների ընթացքում ի վերջո պարզ դարձավ, որ տարբեր լեզուների միջև կան մի շարք նմանություններ, և 19-րդ դարի
սկզբին Եվրոպայում ձևավորվեց համեմատական լեզվաբանության տեսությունը։
Գիտնականներն ապացուցեցին, որ նախկին քիչ թվով լեզուներից հետագայում
առաջացել են նորերը։ Այս հիմունքով առանձնացվեցին մայր լեզուները և նրանց
ճյուղավորումները։ Մայր լեզուն իր ճյուղավորումներով կազմում է լեզվաընտանիք, օրինակ՝ հնդեվրոպական, իբերակովկասյան, ֆիննաուգրական և այլն։
19-րդ դարում, երբ դեռ նոր էր հիմնադրվել համեմատական լեզվաբանությունը, եվրոպացի շատ լեզվաբաններ (Հ. Պետերման, Ֆ. Վինդիշման, Ֆ. Բոպպ, Ֆ.
Մյուլլեր և այլք) հայերենը համարեցին հնդեվրոպական լեզվաընտանիքի իրանական ճյուղի լեզու։ 1875թ. լույս տեսավ գերմանացի նշանավոր լեզվաբան Հայնրիխ
Հյուբշմանի «Հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների մեջ» հոդվածը, որով նա
ապացուցում էր, որ հայերենը, թեև մտնում է հնդեվրոպական լեզվաընտանիքի
մեջ, սակայն առանձին ճյուղ է և սերում է հենց մայր լեզվից։
Կենդանի լեզուները հասարակական կյանքի զարգացմանը զուգընթաց զարգանում ու փոփոխվում են։ Ուսումնասիրողները լեզուների զարգացման ընթացքը
սովորաբար բաժանում են փուլերի։ 5-րդ դարից, այսինքն՝ այբուբենի ստեղծումից
հետո հայերենն անցել է զարգացման երեք շրջան՝ գրաբար (5-11-րդ դդ.), միջին
հայերեն հայերեն (12-16-րդ դդ.) և աշխարհաբար (17-րդ դ. մինչև մեր օրերը)։
Աշխարհաբարն իր զարգացման ընթացքում երկփեղկվեց, և այսօր կա երկու գրական լեզու՝ արևելահայերեն և արևմտահայերեն։Արևելահայերենն ու արևմտահայերենը իրարից տարբերվում են հնչյունական, բառային և քերականական որոշ հատկանիշներով։ Արևմտահայերենում տեղի է ունենում որոշ խուլերի ձայնեղացում (պ, կ, տ, ծ, ճ հնչյուններն արտասանվում են բ, գ, դ, ձ, ջ) և ձայնեղների շնչեղ խլացում (բ, գ, դ, ձ, ջ հնչյուններն արտասանվում են փ, ք, թ, ց, չ) , արևմտահայերենը չունի ներգոյական հոլով, բացառականըարևելահայերենում կազմվում է –ից վերջավորությամբ (օրինակ՝ քաղաքից), իսկարևմտահայերենում՝ -է վերջավորությամբ (օրինակ՝ քաղաքէ), սահմանականեղանակի ներկան արևմտահայերենում կազմվում է կը- մասնիկով (օրինակ՝ արևմտահայերենի կգրեմ-ը համապատասխանում է արևելահայերենի գրում եմ բայաձևին)։ Արևմտահայերենում գործածվում է մը անորոշ հոդը՝ մարդ մը։
Գրական լեզվին զուգահեռ գոյություն են ունեցել և ունեն բարբառներ: Հայերենի բարբառները, ըստ Հրաչյա Աճառյանի դասակարգման, բաժանվում են կը,
ում, ել ճյուղերի, նայած թե որ բարբառում սահմանական եղանակի ներկան ինչ
մասնիկով է կազմվում։
Լեզվում առանձնացվում են տարբեր բաժիններ՝ հնչյունաբանություն, բառագիտություն և քերականություն, որն ունի երկումեծ ենթաբաժին՝ ձևաբանություն և շարահյուսություն։
Հնչյունաբանության մեջ ուսումնասիրվում են լեզվի հնչյունները, դրանց արտասանության և գրության հատկանիշները, փոփոխության առանձնահատկությունները, վանկը, շեշտը և այլն։
Բառագիտության մեջ ուսումնասիրվում են լեզվի բառերը, դրանց կազմության (պարզ, բարդ և այլն), ձևաիմաստային (հոմանիշ, հականիշ, համանուն,
հարանուն) հատկանիշները և այլն։
Ձևաբանության մեջ ուսումնասիրվում են խոսքի մասերն ու նրանց քերականական հատկանիշները (հոլովում, խոնարհում, հոգնակի թվի կազմություն և այլն)։
Շարահյուսության մեջ ուսումնասիրվում են բառերի ու նախադասությունների
կապակցման միջոցներն ու եղանակները, կապակցական տարբեր հարաբերությունները, բառակապակցության ու նախադասության անդամների պաշտոնները։
Գործնական աշխատանք
1։ Ո՞ր տարբերակում են ճիշտ նշված հայերենի գրային
շրջանի զարգացման փուլերը։
1. գրաբար (5-9-րդ դդ.), միջին հայերեն (10-17-րդ դդ.), աշխարհաբար (18-րդ
դարիցմինչև մեր օրերը)
2. գրաբար (5-11-րդ դդ.), միջին հայերեն (12-16-րդ դդ.), աշխարհաբար (17-րդ
դարիցմինչև մեր օրերը)
3. գրաբար (5-10-րդ դդ.), միջին հայերեն (11-16 դդ.), աշխարհաբար (17-րդ
դարից մինչև մեր օրերը)
4. գրաբար (5-12-րդ դդ.), միջին հայերեն (13-17-րդ դդ.), աշխարհաբար (18-րդ
դարիցմինչև մեր օրեր)
2։ Ո՞ր լեզվաընտանիքին է պատկանում հայերենը:
1. իբերակովկասյան
2. դրավիդյան
3. հնդեվրոպական
4. ֆիննաուգրական
3։ Գրերի ստեղծումից հետո հայերենը զարգացման քանի՞
փուլ է անցել:
1. հինգ
2. չորս
3. երեք
4. երկու
Հնչյունաբանություն
- Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն
կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:
Գարունդ հայերեն է գալիս,
Ձյուներդ հայերեն են լալիս….
Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից…
Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։
Ծանր նստել է քարափը ձորում,
Հյուրընկալ տերը մանկության ձորի։
Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
Մի՛ չարաշահեք բարությունը մեծ
Ու համբերությունն այս մեծ քարափի։
Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
Իր ներսը նայի, և ով իմանա,
Գուցե թե սրտից մի աղբյուր հանի
Կամ թե այնպիսի մի հարստություն,
Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։
2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առայծ, բազմամյա,
ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ,
համբույր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձույթ, կույտ, շաբաթօրյակ,
հյուսն։
3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի
երկհնչյուն կա։
Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,
հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,
յուրային։
4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների
ու բաղաձայնների քանակը։
Ակունք-երկու ձայնավոր ՝ա և ու և երեք բաղաձայն ՝ կ ն ք, բարձունք-երկու ձայնավոր ՝ա և ու և հինգ բաղաձայն, խճանկար-մեկ բաղաձայն ՝ երկու հատ ա և հինք բաղաձայն ՝ խ ճ ն կ ր, անդունդ,-երկու ձայնավոր ՝ա և ու և երկու բաղաձայն երկու հատ դ և եկրու հատ ն, հրաժեշտ, պայթյուն, դաստիարակ,
մանրէ, սրբատաշ, հյուլե, անընդհատ, սրընթաց, մերթընդմերթ, մտավոր,
դազգահ:
- Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։
Հեքիաթ, ակացիա, բամյա, այծյամ, էներգիա, Անդրեաս, եղյամ,
էքսկուրսիա, խավյար, կղզյակ, Սուքիաս, կրիա, միլյարդ, վայրկյան, Բենիամին,
մումյա Սիսյան, փասիան, միմյանց, Արաքսյա, դաստիարակ, լյարդ, քիմիա,
օվկյանոս, անցյալ, Ազարիա, Անանիա, Եղիա, Եղիազար, Երեմիա, հեծյալ,
Զաքարիա, Մարիամ, Ամայա, Օֆելյա
6. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։
Ամբիոն, աքսիոմ, բրաբիոն, լեգեոն, հետիոտն, արդյոք, մարմարիոն,
թեորեմ, մեդալյոն, միլյոն, ակորդյոն, չեմպիոն, պանսիոնատ, Սրապիոն,
տրիլյոն, օրիորդ ավիացիոն, ինդուկցիոն, ամեոբա, քամելեոն։
7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։
Կայուն, հայելի, Միքայել, զրոյական, էություն, նայել, վայելել,
գայիսոն, էակ, ատամնաբույժ, Ռաֆայել, միայն, պոեմ, պոետ,
միասին, հիանալ, թեյել, խնայել, հիանալ, որդիական
- Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։
Այգեէտ, այժմեական, անէական, անպատեհ, առէջ, առօրէօական,
անվրեպ, գոմեշ, գրեթե դողէրոցք, ելևէջ, երբևէ, երբևիցե,
էլեկտրաէներգիա, էմալե, ինչևէ, ինչևիցե, լայնէկրան, խեցի, կրետ,
հեկ, հապճեպ, հիպոթեզ, հյուլե, հնէաբան, մանանեխ, մանրէ,
միջօրեական, որևէ, որևիցե, պոեմ, սեթևեթել, վայրէջք, տիեզերք,
տոթակեզ, տրիոլետ, քրիստոնեական։ - Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։
Ականջօղ, ամանորյա, ամենօրյա, անօգնական, անօթևան, անորոշ,
ապօրինի, արծաթազօծ, բացօթյա, բնօրրան, գազօջախ, գիշերուզ․․․․ր,
գիշերօթիկ, զորք, լավորակ, կեսօր, հանապազորդ, հանապազօրյա,
հոգս, հօդս ցնդել, հոտնկայս, մեղմօրոր, մեղմենրեն, միօրինակ,,
նախօրոք, ոսկեզօծ, ջրօրհնեք, վաղորդայն, վաղօրոք, տասնօրյակ,
տարորոշել, տափօղակ, օրըստօրե, օրորել։ - Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։
Ակնդետ, ակնթարթ, անակնկալ, անընդհատ, առընթեր,
առնչվել, գույնզգույն, դասընթաց, դասընկեր, երկընտրանք,
ինքնըստինքյան, լուսնկա, խոչընդոտ, կորնթարդ, համընկնել,
հյուրընկալ, ձեռնտու, ճեպընթաց, մերթընդմերթ, նորընտիր,
որոտընդոստ, սրընթաց, ունկնդիր։
Комментарии
Отправить комментарий