Արծիվներ




Արծիվները ճուռակների ընտանիքին պատկանող գիշատիչ թռչուններ են։ Հայաստանում տարածված է արծվի 9 տեսակ՝ գաճաճ արծիվ, տափաստանային արծիվ, գերեզմանարծիվ, փոքր շահնարծիվ, քարարծիվ, ջրարծիվ, օձակեր արծիվ, սպիտակապոչ արծիվ։
Աչքի են ընկնում լավ զարգացած մագիլներով, ինչը թույլ է տալիս որսալ մկնակերպ կրծողներից մինչև նապաստակներ։ Արծիվնրի թևերի բացվածքը 43–53 սմ-ից մինչև 2,5 մ է, կենդանի զանգվածը՝ 700 գ-ից մինչև 6, 5 կգ։ Ոտքերը փետրավորված են մինչև կրնկաթաթերը։ Մատներն ուժեղ են՝ զարգացած մագիլներով։ Ունեն սուր տեսողություն։ Էգը և արուն միագույն են։ Բնադրում են անտառներում, ժայռերի կամ գետնի վրա։ Էգերը դնում են 1-3 սպիտակ, երբեմն՝ կարմրագորշավուն պուտերով ձու։ Թխսում են և՛ էգը, և՛ արուն։ Սնվում են փոքր և միջին մեծության ողնաշարավոր կենդանիներով, նաև լեշով։ Արծիվները շատ զգուշավոր են և հազվադեպ են մարդկանց աչքին երևում։ Միայն աշնանամուտին, երբ ձագերն արդեն մեծացած են լինում, երբեմն երկնքում կարելի է տեսնել մի ամբողջ արծվաընտանիք։ Օձակեր, տափաստանային, սպիտակապոչ արծիվները և ջրարծիվը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։ Հայտնի է արծիվների 12 տեսակ, որոնք տարածված են Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում։ ՀՀ-ում տարածված է 9 տեսակ՝ քարարծիվ, գաճաճ արծիվ, փոքր շահնարծիվ, տափաստանային արծիվ, ջրարծիվ, օձակեր արծիվ, գերեզմանաարծիվ, սպիտակապոչ արծիվ։ Արծիվները բնակվում են լեռնատափաստաններում, գյուղատնտեսական հողատարածքներում, անտառների տափաստանային հատվածներում, ծառահատված անտառներում, լեռներում, խոր ձորերում, կիսաանապատային նախալեռներում, ափամերձ ժայռերով գետերում, լճերում, լճակներում, ձկնաբուծական ավազաններում։ Բացառությամբ քարարծվի և սպիտակապոչ արծվի՝ մյուս տեսակները բնադրող-չվող են, քիչ տարածված։

Комментарии

Популярные сообщения из этого блога

թարգմանույթյուն ժարգոնային բառերի

Իմ անոնը Արամ է /Վերլուծություն/

Սասունցի Դավիթը "Քաջի մահը և կույրունը"