Աշխարհագրություն
Ի՞նչ ցուցանիշներով է բնութագրվում բնակչության կազմը: Տարբերում են բնակչության ազգային, սեռային, տարիքային, սոցիալական և կրոնական կազմ, ըստ կրթական մակարդակի, բնակավայրերի տեսակների կազմ և այլն: Ինչպիսի՞ն է ՀՀ բնակչության ազգային կազմը: Ո՞րն է նրա գլխավոր առանձնահատկությունը: Հայաստանի Հանրապետությունը բնակչության ազգային կազմով աշխարհի առավել միատարր երկրներից է: Հիմնական ազգը` հա յերը, 2011 թ. մարդահամարի տվյալներով կազ մմ են բնակչության ընդհանուր թվի 98,1%-ը: Որո՞նք են ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունները, ինչպե՞ս են տեղաբաշխված ՀՀ տարածքում, ի՞նչ իրավունքներից են նրանք օգտվում: Հայաստանի Հանրապետությունում թվաքանակով երկրորդ ազգը եզդիներն են: Նրանց թիվը 2011 թ. մարդահամարի տվյալներով 35,3 հազ. է: Մեծ մասըբնակվում է Արագածոտնի և Արմավիրի մարզերի գյուղական բնակավայրերում: Հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, հատ կապես ոչ խարաբուծությունը: Թեև նրանց ծնելիության և բնական աճի ցուցանիշները բավականին բարձր են, սակայն արտագաղթի պատճառով եզդիների թ...