Сообщения

Показаны сообщения с ярлыком "Իրավունք"

Իրավաբանական անձ

 Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձոռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ: Իրավաբանական անձանց տեսակները . Իրավաբանակնա անձինք կարող են լինել իրենց գործունեուրյամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություններ:

Ինչ է իրավունքը

  Իրավունքը հասարակական հարաբերությունները կարգավորող, պետության կողմից սահմանված և պետական հարկադրանքով երաշխավորված իրավական նորմերի համակացություն է, որին հատուկ են համապարտադիրությունը, պաշտոնական ակտերում ամրագրված ձևային որոշակիությունը

Իրավախախտում և պատասխանատվություն

Հարկային օրենսդրության խախտումն արտահայտվում է հարկ վճարողի կողմից հարկային օրենդրությամբ սահմանված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու միջոցով:  Հարկային օրենսդրության խախտումների հասկացության առավել լիարժեք մեկնաբանության համար անհրաժեշտ է նախ հստակ ներկայացնել հարկային օրենսդրությունը: Համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` հարկային օերնսդրությունը բաղկացած է «Հարկերի մասին» ՀՀ օրենքից և առանձին հարկատեսակների օրենքներից` «Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենք, «Ավելացրած արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենք, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենք: Քանի որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն նախատեսված է, որ օրեքով կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետությունում սահմանված հիմնական հարկատեսակներին փոխարինող հաստատագրված վճարներ կամ արտոնագրային վճարներ, ապա հարկային օրենսդրության մեջ ներառվում են նաև «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքը և «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ...