Сообщения

Показаны сообщения с ярлыком "Պատմություն"

Կիլիկա

https://docs.google.com/presentation/d/e/2PACX-1vQma_ufYg-VkqkrHWEkTsxalGiSrBACag2_U-7iS7iBhE1BlxdoV4grkZ1ZwIUnAmteheeM5ZoGMNY6/pub?start=true&loop=false&delayms=15000

Վանի թագավորություն

1․ Վանի թագավորության ո՞ր արքայի օրոք է թագավորությունն ունեցել տարածքային ամենամեծ աճը։ Նշեք այդ սահմանները։ Սարդուրի II-ի օրոք Վանի թագավորությունը հասավ իր ամենամեծ սահմաններին։ Հարավում այն հասնում էր Պարսից ծոցին, հարավ-արևմուտքում՝ Միջերկրական ծով, արևմուտքում՝ Փոքր Ասիայի կենտրոնական մասեր, հյուսիս-արևելքում՝ Կուր գետ, հյուսիսում՝ Սև ծով, իսկ արևելքում՝ Կասպից ծով։ 2․ Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան մ․թ․ա․ 743 և 735 թվականներին։ Մ․թ․ա․ 743 թվականին Ասորեստանի Թիգլաթպալասար III արքան կասեցրեց Վանի թագավորության զորքերի տեղաշարժը Եփրատի հովտում։ Նրանք ձգտում էին այդպիսով հասնել Բաբելոն՝ շրջափակելով Ասորեստանը չորս կողմից։ Մ․թ․ա․ 735 թվականին ասորական զորքը հասավ Տուշպա-Վան։ Չկարողացան այն գրավել, բայց պաշարեցին, իսկ հանձնվելուց հետո շրջակա տարածքները կողոպտեցին։ 3․ Նկարագրե՛ք Ռուսա I-ի կատարած արշավանքները։ Ռուսա I-ը շարունակում էր հոր գործը՝ իր ենթակայության տակ պահելով առանձին երկրները ու թուլացնելով Ասորեստանին։ Առաջին հերթին նա վերադարձրեց...

Պատմություն

Ներկայացրե՛ք <<1917 թ․ Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում>> հետևյալ տեսակետներով • Ո՞վ էր ղեկավարում Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում, ի՞նչ գիտեք իր մասին։ Հոկտեմբերյան հեղափոխություն (նաև հայտնի որպես Բոլշևիկյան հեղափոխություն, Հոկտեմբերյան ապստամբություն կամ Կարմիր Հոկտեմբեր, Խորհրդային Միության պատմագրության մեջ պաշտոնապես գրվել է «Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխություն»), պետական հեղաշրջում Ռուսաստանում կազմակերպված բոլշևիկների առաջնորդ Վլադիմիր Լենինի կողմից։ Տեղի է ունեցել զինված ապստամբության միջոցով Պետրոգրադում 1917 թվականի հոկտեմբերի 25-ին ։ Հեղափոխությունը գլխավորեցին բոլշևիկները, որոնք օգտագործեցին Պետրոգրադի խորհրդի ազդեցությունը, որպեսզի կազմակերպեն զինված ուժեր։ Բոլշևիկյան Կարմիր գվարդիայի ուժերը ռազմահեղափոխական կոմիտեի գլխավորությամբ սկսեցին նվաճել կառավարական շինությունները 1917 թվականի հոկտեմբերի 25-ին։ Հաջորդ օրը Ձմեռային պալատն (ժամանակավոր կառավարության նստավայրը Պետրոգրադում) անցավ բոլշևիկների ձեռքը։ • Ի՞նչ է սոցիալիզմը։ Ի՞նչ է ...

Պատմություն

Հայաստանի առաջին հանրապետության զինանշան ,  Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետության  պետական խորհրդանիշներից մեկը։ Հաստատվել է 1920 թվականի հուլիսին։ Հեղինակներն են ճարտարապետ,  Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի  ակադեմիկոս  Ալեքսանդր Թամանյանը [1]  և նկարիչ  Հակոբ Կոջոյանը ։ Հայաստանի առաջին հանրապետության դրոշի պատմությունը «ՀՀ դրոշի մասին» առաջին օրենքն ընդունել է ՀՀ Գերագույն խորհուրդը 1990 թվականի օգոստոսի 24-ին։ Ներկա օրենքն ընդունվել է 2006 թվականի հունիսի 15-ին 2005 թվականի Սահմանադրական փոփոխություններից հետո։ Դրոշի գույների մասին կան տարբեր մեկնաբանություններ։ 2006 թվականի օրենքում գրված է. «Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը»: Հայաստանի Առաջին հանրապետության ...

Ի՞նչ է պատմությունը

Изображение
  « Ով պատմություն ունի՝ չի կարող ետ չնայել »:   « Պարույր Սևակ »   Պատմություն առարկան` ինքնին արդեն կարևոր առարկա է: Բավականին հետաքրքիր, համեմված տարբեր իրադարձություններով, պատմություններով, ճակատագրական որոշումներով և այլն:  Պատմության մեթոդաբանությանը հետաքրքրող կարևոր հարցերից մեկն այն է, թե որն է հասարակական պատմության առարկայական ոլորտը, որոնք են դրա գործառույթները և հիմնական մեթոդները: Հասարակական պատմության առարկայական ոլորտը բնութագրելիս թվում է, թե դրանում ոչ մի դժվարություն չկա. դա անցյալն է իր դրսևորումների ողջ որոշակիությամբ, անհատականությամբ ու բազմազանությամբ: Ներկայումս թերևս չի կարելի խոսել պատմության ընդհանուր ուսմունքի գոյության մասին: Դեռ պետք է ուսումնասիրվեն առանձին բնագավառների պատմությունները, դրանց կառուցվածքային-մեթոդաբանական առանձնահատկությունները և համադրության միջոցով բացահայտվեն ընդհանրություններն ու տարբերությունները: Եվ այդ առանձնացված ընդհանրությունները պետք է դառնան պատմություն՝ որպես ընդհանուր գիտության յուրահատկութ...

Պատմություն

 Նկարագրեք արդյունաբերական հասարակության շրջափուլերը, համեմատիր դրանք: ա.Առաջին շրջափուլ -XVII դարից մինչև XIX դարի կեսը XVII դարից մինչև XIX զարգացավ արդյունաբերական արտադրությունը, ձեռքի աշխատանքին փոխարինելու եկան մեքենաներն ու սարքավորումները, զարգացավ շուկան, առաջացան մանուֆակտորանները։ բ.Երկրորդ շրջափուլ-XIX դարի կեսից մինչև XX դարի սկիզբը Այդ ընթացքում ավարտվեց արդյունաբերական հասարակության ձևավորումը։ Հասարակական կյանքում մեծացավ գիտության և տեխնիկան։ Մանիֆակտուրաներին փոխարինեցին մեքենագործարանային արտադրությունը, որը նպաստեց կապիտալիզմի զարգացմանը։ գ.Հասարակական -քաղաքական գործընթացները 2.Տալ «ժողովուրդ»,«ազգ» հասկացությունների սահմանումը։ «Ազգ» բառը ներկայացնում է մարդկանց հավաքականությունը` նույն էթնոսի պատկանող, նույն ինքնությունը, մշակութային արժեքներն ունեցող: «ժողովուրդ» ասելով` նկատի է առնվում նաև էթնիկական նույն սկզբնավորումը չունեցող մարդկանց հավաքականությունը: 3.Սահմանել ինչ է նշանակում ,,հեղաշրջում՛՛, ևս տաս նոր բառերի հասկացությունների բացատրություն, սահմանո...

պատմ

Խաչակարաց արշավանք 3.Խաչակրաց արշավանք/էջ  51-56 / Պատմել խաչակրաց արշավանքի  մասին Սա 11-րդ դարի վերջերին արևմտյան եկեղեցու հովանու ներքո դեպի արևելք՝Սուրբ երկիր կազմակերպված ռազմական արշավանք է:Խաչակրաց արշավանքները շարունակվեցին մոտ 200 տարի՝1095-1291թթ:Խաչակիրները մեծ մասամբ կաթոլիկներ էին, ովքեր կռվում էին մուսուլմանների դեմ Սուրբ երկրի համար:Խաչակիրների առաջնային խնդիրը Երուսաղեմն ազատագրելն էր մուսուլմաններից:9-րդ խաչակրաց արշավանքով ավարտվեց խաչակիրների դարաշրջանը Մերձավոր արևելքում:Սուրբ երկիրը մեծ նշանակություն ունի Քրիստոնյաների համար,քանի որ այնտեղ է ծնվել,գործել և խաչվել Հիսուս Քրիստոսը:Երուսաղեմը մեծ նշանակություն ունի նաև մուսուլմանների համար քանի-որ այնտեղից է համբառնել Մարգարե Մուհամմադը:Երուսաղեմը նաև մեծ նշանակություն ունի Հրեաների համար,քանի որ այն երկար ժամանակ եղել է Հրեական միացյալ թագավորության մայրաքաղաքը,այնտեղ նաև կառուծվել է Հրեաների գլխավոր հոգևոր կենտրոնը՝Երուսաղեմի տաճարը:Խաչակրած արշավանքները իրենց բնույթով կրոնական էին: Կազմել իրադարձ...

Իմ անոնը Արամ է /Վերլուծություն/

«Իմ անունը Արամ է»: Պատմվածքը մարդկային ինքնադատապարտման մասին է: Արամը՝ լինելով երեխա և լինելով աղքատ ընտանիքից, կուրապես հետևում էր իրենց ընտանեկան, բայց չգրված բարոյական օրենքներին: Ղարօղլանյանների տոհմում բացառապես բոլորը աղքատ էին, փոխարենը պարկեշտ և ճշտախոս մարդիկ էին, հենց այդ պատճառով էլ գողությունն ու ստախոսությունը անընդունելի և չլսված բաներ էին տղայի համար: Դեռ շատ վաղ հասակից Արամը մեծ սեր էր տածում ձիերի նկատմամբ, բայց երբեք ձի հեծնելու հնարավորություն չէր ունեցել՝ այդ պատճառով էլ նրան հրապուրեց Մուրադի ձի հեծնելու առաջարկը: Ընդամենը մեկ օրով ձի հեծնելու մեջ տղան ոչ մի վատ բան չէր տեսնում, առավել ևս դա գողություն չէր համարում: Հարուստ չէին ֆիզիկապես, բայց հարուստ էին հոգով, համենայն դեպս ամեն հնարավորինս ձևով փորձում էին ազնիվ և արդար մարդիկ լինել: Միստր Բայրոնը, ումից արդեն վեց ամիս է գողացել էին ձին, երբ տղաների մոտ տեսավ ձիուն, մտքով անգամ չկարողացավ անցնել, որ նրանք ընդունակ են նման քայլի, չհավատաց, որ ձին իրենն է: Որոշ ժամանակ անց նրանք ձին պետք է տիրոջը վերադարձնեին...