Կենսաբանություն
1. Օրգանական և անօրգանական նյութեր, մակրո և միկրո տարրեր: Օրգանական նյութեր – Օրգանական նյութեր են կոչվում այն բարդ քիմիական միացությունները, որոնց կազմության մեջ մտնում է ածխածին: Անօրգանական նյութեր – Անօրգանական միացությունը քիմիական միացություն է, որը չունի ածխածին, ջրածին կապեր։ 2. Ածխաջրեր, սպիտակուցներ դրանց կառուցվածքը և ֆունկցիաները: Մարդու միջի 30.000 սպիտակուցները կազմված են 20 տեսակ ամինաթթուներից: Դրանք իրարից տարբերվում են ձևերով ու քանակով: Սպիտակուցների մոլեկուլները տարբեր ձևերի են՝ պարուրաձև, ծալքավոր, գնդաձև, ընդ որում նրանք ունեն տարբեր մակարդակներ՝ առաջնային, երկրորդային, երրորդային և չորրորդային: 3. Նուկլեյնաթթուներ և դրանց կառուցվածքը և ֆունկցիաները: Նուկլեինաթթուները քիմիական նյութեր են, որոնց ցածր մոլեկուլային միացությունները կոչվում են նուկլեոիդներ: Բջջում կան երկու տեսակի նուկլեինաթթուներ՝ ԴՆԹ և ՌՆԹ։ Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության ապահովումն է, հաջորդ սե...