Սուրբ Խաչ եկեղեցի

Սուրբ Խաչ եկեղեցի
Ներքին Չարբախում բնակիչները մտահոգ էին, որ իրենց տարածքում եկեղեցի չունեն: Եկեղեցի կառուցելու համար Երևանի քաղաքապետարանի որոշմամբ հատուկ տեղ հատկացվեց: 1996թ. ճարտարապետ Հրաչ Գասպարյանի նախագծով  սկսվեց Սուրբ Խաչ եկեղեցու շինարարությունը: Տասը տարի անց՝ 2006թ. հոկտեմբերին, ավարտվեցին եկեղեցու շինարարական ու հարդարման աշխատանքները: Ավանդական ճարտարապետական ոճ ունեցող Սուրբ Խաչ եկեղեցին գմբեթավոր է: Սրահի երկու կողմում ավանդատներ են: Սբ. խորանում տեղադրված է Վարդգես Սուրենյանցի հայտնի գեղանկարը: Եկեղեցու կառուցման նախաձեռնողն ու իրականացնողը համայնքի բնակիչ Խաչատուր Վարդանյանն է։Նոյեմբերի 10-ին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեցին Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու չորս սյուները, ավանդատները, մկրտարանը, սրբապատկերները, խաչվառը: Նոյեմբերի 11-ին Նավասարդ Սրբազանն օծեց նաև Սուրբ Խաչ եկեղեցու Սբ. խորանը, այնուհետև մատուցվեց Սբ. պատարագ: 






Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի

Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի
Կառուցվել է երջանկահիշատակ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի նախաձեռնությամբ` նվիրված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին: Հայրապետն իր ձեռքով հուշաքար է դրել մայր եկեղեցու կառուցման վայրում: Եկեղեցու հիմնօրհնեքը կատարել է երջանկահիշատակ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն` 1997թ., Սբ. Աստվածածնի ավետման տոնակատարության օրը` ապրիլի 7-ին: Եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի նախագծով։ Այն եկեղեցական համալիր է` բաղկացած երեք եկեղեցուց՝ Մայր,  Սբ. Տրդատ թագավորի և Սբ. Աշխեն թագուհու մատուռներից։ Եկեղեցու մուտքի առջև տեղադրված են 30-ից ավելի կամարներով կառուցված զանգակատունն ու գավիթը: Գավթում են պահվում Գրիգոր Ա Լուսավորչի մասունքները, որոնք 2000թ. Գարեգին Երկրորդը բերել էր Նեապոլի Սբ. Գրիգոր Հայի եկեղեցուց: Մայր եկեղեցու ներքևի հարկում ընդունելությունների և եկեղեցուն առնչվող միջոցառումների համար սրահներ կան։ Նախագիծն ունի հավասարաթև խաչի հատակագիծ ու դեպի երկինք ուղղված ադամանդակերպ ծավալ: Այն ամենախոշորն է հայկական եկեղեցիների շարքում: Համալիրի մակերեսը մոտավորապես 3,822 քմ է, իսկ ամենաբարձր կետը՝ մայր եկեղեցու խաչը, հատակից 54 մետր բարձր է։ Համալիրն ամբողջությամբ կառուցված է միաձույլ երկաթբետոնից, երեսպատման համար ընտրվել է Հայաստանի պատմական մայրաքաղաք Անիի բաց նարնջագույն տուֆը: Այսօր այն իր վեհությամբ ու գեղեցկությամբ տեսանելի է Երևանի բազմաթիվ անկյուններից։ Երևանի մայր եկեղեցին կառուցվել է ճանաչված բարերարներ Ալեք և Մարի Մանուկյանների ու նրանց զավակներ Ռիչարդ և Լուիզ Սիմոն Մանուկյանների կողմից։ Սբ. Տրդատ և Սբ. Աշխեն մատուռները կառուցվել են Նազար և Արտեմիս Նազարյանների, Գևորգ և Լինդա Գևորգյանների, զանգակատունը՝ Էդուարդո Էռնեքյանի նվիրատվություններով։






Նորքի Սբ. Աստվածածին եկեղեցի

Նորքի Սբ. Աստվածածին եկեղեցի
Երևանի Նորք թաղամասի բարձունքին կանգուն է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը նախկինում կոչվել է Սուրբ Մարինոս: Այն գտնվում էր Երևանի նշանավոր ձեռնարկատեր Տեր-Ավետիքյանների ամառանոցային այգու կողքին: Եկեղեցին Նորքի այլ հուշարձանների նման ավերվել էր 1679թ. աղետալի երկրաշարժի ժամանակ: XX դարասկզբին եկեղեցին կառուցվել է Տեր-Ավետիքյան եղբայրների միջոցներով: Մարիամ Աստվածածնի տոներին ավերակ եկեղեցի էին այցելում բազմաթիվ ուխտավորներ ոչ միայն Նորքից, այլև այլ բնակավայրերից:
Հայաստանի անկախացումից հետո՝ 1990թ. ապրիլից, Նորքի բնակիչները, Նորք-Մարաշ հայրենակցական միության հանգանակած միջոցներով ձեռնամուխ եղան եկեղեցու վերակառուցմանը: 1995թ. վերանորոգված եկեղեցին գործում է:








,

Սուրբ Երրորդություն եկեղեցի

Սուրբ Երրորդություն եկեղեցի
Երևանի Անդրանիկի թաղամասի Ս. Երրորդություն նորակառույց եկեղեցու շինարարությունն սկսվել է 2001թ. մարտին: Կառուցվել է երջանկահիշատակ ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով և ամերիկահայ ազգային բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի ֆինանսական աջակցությամբ: 
2004թ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ տեղի է ունեցել եկեղեցու խաչերի օծումը:
Ն.Ս.Օ.Տ.Տ () Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց հայրապետի ձեռամբ 2005թ. նոյեմբերի 20-ին կատարվեց Ս. Երրորդություն եկեղեցու օծման  արարողությունը:







Նոր Նորքի (V զանգված) Սբ. Սարգիս եկեղեցի

Նոր Նորքի (V զանգված) Սբ. Սարգիս եկեղեցի
Եկեղեցու հիմքերը դրվել են 1998թ.` մայրաքաղաքի Նոր Նորք թաղամասում: 
Այն կառուցվել է Ն.Ս.Օ.Տ.Տ.  Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ և նյույորքաբնակ Սարգիս Գաբրիելյանի հովանավորությամբ: ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգից Տեր Գառնիկ ավագ քահանա Հալաջյանը նույնպես զգալի ավանդ է ունեցել եկեղեցու կառուցման գործում: Եկեղեցին կենտրոնագմբեթ է` հայկական ավանդական ճարտարապետությամբ: Կառույցում ներդաշնակ միաձուլված են Զվարթնոց, Հռիփսիմե և Անի եկեղեցիների ճարտարապետական տարրերը: Տուֆով երեսպատված գեղեցիկ համալիրը բաղկացած է գլխավոր եկեղեցուց և զանգակատնից: 
Եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով: 
Բացվել է  2000թ. փետրվարի 19-ին, օծման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 30-ին: 
Եկեղեցու Սբ. սեղանի Աստվածածնի նկարը մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի ստեղծագործությունն է: 
Եռահարկ եկեղեցին կառուցված է հայկական ավանդական ճարտարապետության ոճով:
 Եկեղեցու գլխավոր գմբեթի բարձրությունը 23 մետր է: Աղոթասրահը բազմանկյուն է և լուսավոր՝ 328 քմ ընդհանուր մակերեսով: Աղոթասրահի սյուներն ավարտվում են 12 առաքյալներին խորհրդանշող բարձրաքանդակներով: Խորշերը մոմավառության համար են: 
Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործում է կիրակնօրյա դպրոց:

Комментарии

Популярные сообщения из этого блога

թարգմանույթյուն ժարգոնային բառերի

Իմ անոնը Արամ է /Վերլուծություն/

Սասունցի Դավիթը "Քաջի մահը և կույրունը"