Բարեկենդան


108435
Բարեկենդան նշանակում  է բարի կենդանություն:
Նախկինում դրանք հեթանոսական տոնախմբությունների օրեր էին, կատարվում էին փետրվարին կամ մարտի սկզբին: Տոնը հավանաբար կապ ուներ գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Մարդիկ մաղթում էին միմյանց բարի կենդանություն: Հետագայում քրիստոնեությունը հարմարեցրեց իրեն և դարձրեց Մեծ Պահքի նախորդող շաբաթվա տոն, որը նշվում էր կերուխումով, մասսայական խաղերով, մրցումներով, թատերախաղերով, պարերով և այլն: Այն տևում էր երկու շաբաթ, անմիջականորեն հաջորդելով Ս. Սարգսին և ավարտվելով Մեծ պասով:  Այն նշում են ուրախ երգ ու պարով, առատ կեր ու խումով: Տոնը համաժողովրդական է և դրան մասնակցում են բոլորը: Բարեկենդանին շատ էին ամուսնությունները: Բարեկենդանի ժամանակ շատ էին կազմակերպվում խաղեր, տոնի անբաժան մասնիկները փահլեվաններն/լարախաղացներ/ էին: Տոնի երգերն են «Նուբարը», «Հանանը», «Թամզարան», «Նար-Նարը», «Ալ- յայլղուն» և այլն: 
 Տոնի խաղերն էին ճոճոախաղը, լախտին, ճանը, ընկուզախաղը և այլն: Ճոճախաղը աղջիկների  խաղ էր: Աղջիկներից մեկը նստում էր ճոճանակի վրա, իսկ նրան ճոճորողները ճիպոտով թեթև հարվածում էին նրա ոտքերին` պահանջելով բացել որևէ գաղտնիք, օր.` ասել սիրած տղայի անունը:Ընկուզախաղը մանուկների խաղ էր: Հողի մեջ փոս էին անում և ընկույզներ էին գլորում փոսի մեջ: Հաղթում էր ամենաշատ ընկույզներ հավաքողը:  Տոնը ազդարարում էին երեկոյան` տան մեծի միջոցով: Նա գինի էր լցնում  տան բոլոր  անդամների բաժակները և ասում. <«Ահա եկավ Մեծ Պապուկ, հազար բարով մեր Բարեկենդան», որից հետո խմում էին երեք տեսակի կենաց` օրհնություն Լուսավորչի լույսին, մաղթանքներ տանը, ընտանիքի անդամներին, անեծք չար աչքին:Տոնից հետո սկսվում է Մեծ պասի շրջանը, որը քառասունիննօրյա խստապահության շրջան է. այդ ընթացքում եկեղեցին չի կատարում պսակադրության արարողություն:Տոնը ավարտվում էր հետևյալ տողերով. «Բերաններս փակեցինք սպիտակ ձվով, Աստված արժանացնի կարմիր ձվով բացելուն»: և այն տևում է 49 օր: Մեծ պահքն ավարտվում է Զատիկի` Քրիստոսի Հարության տոնով:«Այս տոնին հատուկ են ուրախությունն ու խրախճանքը, կերուխումը, հյուրասիրությունները, այցելությունները, թատերական ներկայացումները, երգ ու պարը: Ամենակարեւորն այն է, որ այն հավաքական տոն է եղել. ի տարբերություն այլ տոների, Բարեկենդանը միակն է եղել, երբ տան բոլոր անդամները հավաքվել են տոնական սեղանի շուրջ, միասնաբար զվարճացել, ուրախացել եւ դիմավորել կյանքի ու բնության նոր սկիզբը` գարունը: Տոնական խրախճանքները տեւել են երկու շաբաթ: Հասարակության բոլոր անդամները մասնակցել են տոնական արարողությանը, որովհետեւ այն հավաքական աղերսի արտահայտություն է, միմյանց նկատմամբ հոգատարության եւ սիրո դրսեւորման լավագույն առիթն է  համարվել է:
Բարեկենդանն այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ազգի կողմից այն ընկալվում էր որպես ամենաազգային, ինչպես նաև ամենաերջանկաբեր, խրախճանք, ճոխ ու առատ ուտելիքներ վայելելու տոն, պարերի, խաղերի, զվարճահանդեսների, թատերախաղերի, այցելությունների և ուրախության երկու շաբաթ:
Հաճախ կատակով տոնն անվանում են «փորեկենդան»: Այդ օրերին թույլատրվում էր առատ ուտելիք, կերուխում: Նախապատվությունը տրվում էր մսեղենի, կաթնեղենի, յուղի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու:
Որոշ տեղերում նախապատվությունը տրվում էր փորը ձավարով ու զանազան համեմունքներով լցոնած և թոնիրում ամբողջովին խորոված ոչխարին կամ տվյալ վայրում առավել սիրված կերակրատեսակներին: Պարտադիր ճաշատեսակը խաշիլն էր, որով սկսվում էր տոնը և երկու շաբաթ պատրաստվում բոլոր տներում: Տանտիկիններն իրենց պահած մթերքներով շռայլորեն հյուրասիրում էին ընտանիքի անդամներին և հյուրերին: Վերջին օրը` երեկոյան, կաթնապուր ու մածում էին ուտում, վրայից` խաշած ձու, ասելով. «բերաններս փակում ենք սպիտակ ձվով: Աստված արժանացնի կարմիր ձվով բաց անելու»,- ակնարկելով, որ ահա սկսվում է Մեծ պասը, որի 49 օրերի ընթացքում այլևս ձու չպիտի ուտեն մինչև Զատիկ: Որոշ տեղերում ձուն խաշելու փոխարեն ձվածեղ էին պատրաստում: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: Չնայած ամենուր դեռ ձյուն էր, ցուրտ, սակայն դա չէր խանգարում, որ մարդիկ զվարճանան:
Հին ժամանակներում տոնախմբությունների, թատերական ներկայացումների կամ որսորդության ընթացքում հայերը դիմակ հագնելու սովորությունը եղել է Բարեկենդանի գլխավոր զվարճությունը: Դիմակավոր խաղերի ու թատերական ժողովրդական  ներկայացումների ժամանակ ծիծաղախառն կատակներով քննադատության էին ենթարկվում մեծավորներն ու իշխանավորները: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը: Նույնիսկ եկեղեցին է այդ օրը խստակենցաղ հոգևորականների համար սահմանել որոշ ազատություն: Փաստորեն, Բուն Բարեկենդանը, բացի խրախճանքից, կերուխումից, նաև ազատության օր էր: Երեկոյան, երբ խնջույքներից հոգնած մեծերը հավաքվում էւն տանը, դուռը թափով բացվում էր և աղմուկով, երգով, թմբուկով ներս էր ընկնում դիմակավորված երեխաների խումբը: Տղաները հագած էին լինում աղջիկների հագուստ, փոքրերը` մեծի, երբեմն` ծաղրածուի: Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե («Բեկ ու գզիր», «Պարոն գզիր», «Գող և փաշա» և այլն):
«Շնորհավոր Բարեկենդան,

Комментарии

Популярные сообщения из этого блога

թարգմանույթյուն ժարգոնային բառերի

Իմ անոնը Արամ է /Վերլուծություն/

Սասունցի Դավիթը "Քաջի մահը և կույրունը"