Տեքստը կարդա և լրացրու բաց թողնված տառերը, կրկնակ բաղաձայնները և երկհնչյունները: Կարլուխան` Կարլուխան փոքրիկ ագռավ է: Ապրում է բակում: Այստեղ ինչ նա ուզում, անում է: Իսկ ամենից շատ ուզում է թաքցնել: Թաքցնում է` ինչ կտուցն է ընկնում: Կեղև լինի` կեղևը կթաքցնի, երշիկի կլեպ` կլեպը, քարի կտոր` քարի կտորը: Թաքցնում է հետևյալ կերպ: Քայլում ու չորս բոլորն է նայում և հենց որ մեկուսի մի տեղ նկատեց, քիթն անմիջապես խոթում է այնտեղ: Թաքցնում է ու խոտով ծածկում: Շրջվում է. ոչ ոք չտեսա՞վ, և շարունակում է քայլել: Գուցե էլի ինչ-որ թաքցնելու բան գտնի: Մի անգամ կոճակ էր թաքցրել: Խցկել էր ամենախիտ խոտերի մեջ: Այնտեղ աճում էին երիցուկներ, զանգակներ, տարբեր հասկեր ու ավելներ: Սկսեց կոճակը խոտով ծածկել: Թեքեց հասկը, բայց այն նորից ուղղվեց: Ավելը թեքեց, դա ևս ուղղվեց: Երիցուկը պառկեցրեց, երիցուկը . բարձրացավ: Ջանաց-ջանաց, թաքցրեց-թաքցրեց, բայց կոճակը բաց մնաց: Ահա, բոլորի աչքի առաջ է: Առաջին իսկ կաչաղակը կգողանա: Կարլուխան կորցրեց գլուխը: Զարմանքից նույնիսկ կռկռաց: Վերցրեց կոճակն ու գնաց ուրիշ տեղ թաքցնելու: Մտցրեց խոտերի մեջ, թեքեց մի հասկ, բայց այն ուղղվեց: Զանգակն իջեցրեց, բայց դա էլ բարձրացավ: Իսկ մոտակա թփուտներում արդեն աղմկում են կաչաղակները, ինչպես լուցկու հատիկները` տուփի մեջ: Ուր որ է՝ կտեսնեն կոճակը: Կարլուխան արագ մտցրեց այն աղյուսի տակ: Վազեց տաշեղ բերեց, անցքը փակեց: Մամուռ պոկոտեց, լցրեց բոլոր ճեղքերը: Կողքից քար հանեց: Եվ ապահովության համար ինքն էլ նստեց աղյուսի վրա: Իսկ անպատկառ կաչաղակները միևնույն է, կչկչում են: Հավանաբար ինչ-որ բան են մտմտում: Կարլուխան բարկանում է: Երիցուկ քաղեց, թաթով սեղմեց, կտուցով թերթիկներն է փետրում` այս ու այն կողմ թացնելով: Կողքից ինձ թվում է, թե նա երիցուկով գուշակություն է անում. կգողանան-չեն գողանա, կգողանան-չեն գողանա: Այնուամենայնիվ կաչաղակները գողացան Կարլուխայի կոճակը: 2. Թվարկիր դեպքերի հաջորդականությունը: Օրինակ` Կարլուխան ապրում էր բակում: Նա սիրում էր ամեն ինչ թաքցնել: ՄԻ անգամ նա կոճակ գտավ։ Նա թաքցրեց հասկերի խոտերի մեջ, բայց հասկը ուղղվեց։ Հետո կոճակը բաց մնաց։ Վերցրեց կոճակը ու տարավ ուրիշ տեղ թաքցնելու։ Մտցրեց խոտերի մեջ, բայց հասկը ուղղվեց։ Զանգակն իջեցրեց բայց դա էլ ուղղվեց։ Իսկ մոտակա թփուտում կաչաղակներն են կչկչում։ Կարլուխան կոճակը մտցրեց աղյուսի մեջ, հասկեր մտցրեց, քարով փակեց և պարկեց աղյուսիի վրա։ Այնուամենայնիվ կաչաղակները գողացան կոճակը։ 3. Բնութագրիր Կարլուխային: Հնարամիտ, որովհետև նա գտնում էր որտեղ թաքցնել ողացված իրը։ գող,որովհետև նա առանց հարցնելու վերցնում էր իրը թաքցնում։ վախեցող-քանի որ նա տեսնում էր ինչ որ մեկին և վախենում էր։ 4.Գրի՛ր տրված բառերի հականիշները: Ծանոթ-անծանոթ, հայտնի-անհայտ, համեղ-անհամ, երջանիկ-տխուր, լավատես-վատատես, ծեր-ջահել, տխուր-ուրախ: 5.Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ ծեր-ահել, ճամփորդել-ճանապարհորդել, պատրաստել-շինել, կրկին-նորից: 6. Կազմիր բառեր հետևյալ արմատներով՝ ուղի-մայրուղի, երկաթուղի, ծառուղի ուղիղ-ուղղանկյուն, ողղագիծ, ուղղություն

Комментарии

Популярные сообщения из этого блога

թարգմանույթյուն ժարգոնային բառերի

Իմ անոնը Արամ է /Վերլուծություն/

Սասունցի Դավիթը "Քաջի մահը և կույրունը"