Վաղ պետական կազմավորումները Հայաստանի տարածքում: Ներկայացնել Հայկական լեռնաշխարհի վաղ պետական կազմավորումները, նշելով նրանց գոյության ժամանակաշրջանը: Արատտա Ք. ա. XXVIII-XXVII դարերում, Հայասա թագավորություն Ք. ա. XV-XIII դարերում, Նայրի երկիր Ք. ա. XIII-X, Հայկազունիների Արարատյան թագավորությունը Ք. ա. IX դարում, ՈՒրարտուն Ք. ա. IX-VI Ներկայացրու Արատտայի մասին մի փոքրիկ աշխատանք՝ օգտվելով համացանցից/նաև դիտել ֆիլմը https://www.youtube.com/watch?v=qcgoqjuvxbQ/ http://armfvn.com/news/view/արատտայի-պետական-կառուցվածքն-ու-քրմությունը#.W8Zb49lR3IU Արատտա, շումերական սեպագրերում հիշատակվող երկիր։ Հիշատակումը կապված է Ուրուքի երկու վաղ թագավորներ Էնմերկարի և Լուգալբանդայի հետ, որոնք նաև կան Շումերի թագավորների ցանկում։ Շումերական բնագրերում հիշատակվում է Արատտա երկիրը։ Արատտան Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին վաղ պետական կազմավորումն է։ Նրա մասին տեղեկությունները վերաբերում են Ք.ա. XXVIII-XXVII դարերին։Հերոսավեպում Արատտան հիշատակվում է որպես բարձր լեռնային երկիր։ Արատտայից Շումեր գնում էին «Ուրուկի»գետով։ Ուրուկ քաղաքով հոսող միակ գետը Եփրատն է, որի ավազանում միակ լեռնային շրջանը Հայկական լեռնաշխարհն է։ Հետևաբար Արատտան, անկասկած,գտնվել է Հայկական լեռնաշխարհում։ Այդ են վկայում նաև Շումերից Արատտա ճանապարհին հիշատակվող տեղանունները։ Դրանցից է, օրինակ, Զամուա երկիրը։ Վերջինս Ուրմիո լճի հարավում էր (ասորեստանյան աղբյուրներում Ուրմիո լիճը կոչվում է «Զամուա երկրի ծով»), հետևաբար շարունակելով Շումեր-Զամուա գիծը՝ անխուսափելիորեն դուրս կգանք Հայկական լեռնաշխարհ։ Հայտնի է, որ Հայկական լեռնաշխարհի հետ էր կապվում իմաստության և տիեզերական ջրերի աստված Հայ(ա) ի պաշտամունքը, որի որդի Հայկն Արատտայի հովանավոր աստվածն էր։ Արատտան եղել է աստվածապետական (կրոնապետական կամ թեոկրատական) կարգերով երկիր։ Արատտայի արքան միաժամանակ երկրի գերագույն քուրմն էր։ Երկրի ճակատագրին վերաբերող կարևոր հարցերի լուծման համար քրմապետ-արքան գումարում էր ավագների ժողով։ Հիշատակվում է երկրի գլխավոր տնտեսական պաշտոնյան, որը կոչվում էր «կառավարիչ»։ Արատտայում հիշատակվում են նաև տնտեսական ոլորտի պաշտոնյաներ՝ հարկահաններ, վերակացուներ, ինչը խոսում է երկրում արդեն որոշակի զարգացում ստացած պետական համակարգի մասին։ Արատտացիները հացահատիկ և այլ երկրագործական ապրանքներ են ներմուծել և փոխարենը արտահանել մետաղներ ու թանկարժեք քարեր։ Բացի դրանից, հարավ են ուղարկել նաև շինարարական հումք՝«լեռնային քարեր»։ Շումերում որպես քաշող ուժ և փոխադրամիջոց օգտագործվել են ավանակները, Արատտայում՝ ձիերը։ Ձիերի կիրառումը տնտեսության մեջ և ռազմարվեստում բերեց աննախադեպ առաջընթացի։ Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Արատտայի հիշատակության ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհը միավորված էր մեկ մշակութային գոտում, որը հնագիտական գրականության մեջ ընդունված է կոչել Հայաստանի վաղ բրոնզիդարյան մշակույթ։Արատտայի մասին տվյալները մեզ հասել են Էնմերքար ու Լուգալբանդա իշխանների մասին վիպերգերից ինչպես նաև Գիլգամեշին նվիրված դյուցազնավեպից։ Սեպագիր բնագրերը թվագրվում են 20-18 դարեր մ․թ․ա․։ Հավանաբար Արատտա երկիրը գոյություն է ունեցել ամենավաղը 27-րդ դարում մ․թ․ա․։ Իսկ նրա տեղի հարցում պատմաբանները մինչ օրս չունեն միասնական կարծիք։ 3. Գիլգամեշ/ծանոթացում/ Էպոսի հայտնաբերումը «Գիլգամեշի մասին էպոսն» ստեղծվել է մեկուկես հազարամյակի ընթացքում։ Մեր օրեր են հասել սեպագիրպնակիտներ, որոնցում Գիլգամեշի մասին երգերը, որոնք էպոսի մաս են կազմում, գրված են Հին Արևելքի չորս լեզուներով՝ շումերերեն, աքքադերեն, խուռիերեն և խեթերեն։ Այս տեքստերից հնագույնները շումերերեն են։ Չնայած այդ հանգամանքին՝ ամենաարժեքավորը համարվում է աքքադերեն տարբերակը, որը հսկայական գեղարվեստական արժեք է ներկայացնում: Նրա առավել ամբողջական տարբերակը հայտնաբերվել է 19-րդ դարի կեսերին Նինվեում՝ Աշուրբանիպալի գրադարանում կատարված պեղումների ժամանակ։ Էպոսի համառոտ նկարագրությունը Այն աշխարհի ամենահին պահպանված գրական ստեղծագործություններից մեկն է, սեպագրերով գրված ամենամեծ երկը, Հին Արևելքիգրականության խոշորագույն նմուշներից մեկը Էպոսի ստեղծումը ,սյուժեն Էպոսի հետազոտողների կարծիքով՝ Գիլգամեշի մասին առաջին երգերը ստեղծվել են մ.թ.ա. 3-րդ հազարամյակիառաջին կեսերին։ Մեր ժամանակներ հասած առաջին գրառումները ստեղծվել են մոտ 800 տարի առաջ։ Մոտավորապես այդ ժամանակներին է վերաբերում նաև պոեմի աքքադական տարբերակի ստեղծման ընթացքը, որը վերջնականապես պատրաստ է եղել մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջում։ Այդ հազարամյակում Պաղեստինում և Փոքր Ասիայում ստեղծվել էր մեկ այլ աքքադական տարբերակ՝ «ծայրամասայինը»։ Այս ժամանակներին են պատկանում նաև էպոսի խուռիերեն և խեթերեն թարգմանությունները։ Երկրորդ հազարամյակի վերջերին և մ. թ. ա 7-6-րդ դարերում ստեղծվել է էպոսի վերջնական՝ «Նինվեի» տարբերակը, որն էլ հենց գտնվել է Աշուրբանիպալի գրադարանում։ Էպոսի հիմքում ընկած են ինչպես դիցաբանական մոտիվներ, որոնք հիմնվում էին շումերների կրոնական հավատալիքների վրա, այնպես էլ պատմական լեգենդներ։ Գիլգամեշը եղել է պատմական անձ, ով կառավարել է շումերական Ուրուկ քաղաքը մ. թ.ա. 2800-2700 թվականներին։ Նրա անունը շումերերենում պայմանականորեն փոխանցվում է որպես «Բիլգամես» (Bil-ga-mes)․ հիշատակվում է 2-րդ հազարամյակի սկզբով թվագրվող շումերական կավե պնակիտի վրա նշված շումերական տիրակալների անվանացանկում: Այնուամենայնիվ, Գիլգամեշը բավական շուտ սկսեց աստվածացվել: Նրա անունը սկսեց հիշատակվել շումերական աստվածների շարքում արդեն մ.թ.ա. 18-րդ դարից: Նրա շուրջ սկսեցին հյուսվել բազմաթիվ լեգենդներ, որտեղ նա ներկայացվում էր որպես աստվածային հերոս` Նինսուն աստվածուհու և Լուգալբանդա հերոսի (մյուս տարբերակներով՝ «լիլու» ոգու) որդին։ Ավելի ուշ Գիլգամեշի անունը հանրահայտ դարձավ Բաբելոնում, Խեթական թագավորությունում և Սիրիայում։ Նրա հետ էին կապում կենդանիների դեմ կռվող հերոսի կերպարը։ Նրա ուղեկիցն էր համարվում կիսամարդ-կիսացուլ հերոսը։ Ավելի ուշ Գիլգամեշը համարվում էր մարդկանց դևերից պաշտպանող աստված, անդրաշխարհի դատավոր։ Նրա պատկերը կախում էին տան մուտքի դիմաց, քանի որ հավատում էին, որ այդ միջոցով օթևանը պաշտպանվում էր չար ոգիներից։ Միաժամանակ պաշտոնական պաշտամունքում Գիլգամեշը որևէ կարևոր դեր չէր կատարում: «Էպոսի» գլխավոր հերոսներն են հզոր ռազմիկ, Ուրուկի արքա կիսաստված Գիլգամեշը և Էնկիդուն՝ վայրի մարդ, որին Արուրու աստվածուհին ստեղծել էր կավից։ Աստվածուհին ստեղծել էր Էնկիդուին` ի պատասխան Ուրուկի բնակիչների խնդրանքին, ովքեր դժգոհ էին իրենց տիրակալից՝ Գիլգամեշից, որին մեղադրում են նրանում, որ նրա վայրագությունը սահման չի ճանաչում։ Էնկիդուն պետք է դիմակայեր Գիլգամեշին, և հնարավոր է, հաղթեր նրան։ Էնկիդուն քաղաքակիրթ կյանքին ծանոթ չէ, ապրում է տափաստանում՝ վայրի կենդանիների շրջապատում, և չի էլ ենթադրում, թե ինչի համար է ստեղծված։ Դրա հետ մեկտեղ Գիլգամեշը տեսիլքներ է ունենում, որոնցից հասկանում է, որ իրեն վիճակված է ընկեր գտնել։ Մի անգամ Ուրուկ տեղեկություն է հասնում այն մասին, որ տափաստանում հայտնվել է ինչ-որ հզոր մարդ, որը չի թողնում որս անել՝ պաշտպանելով կենդանիներին։ Գիլգամեշը որոշում է նրա մոտ ուղարկել անառակ կնոջ` համարելով, որ դա կստիպի կենդանիներին լքել Էնկիդուին։ Նա հասնում է իր նպատակին, Էնկիդուն գայթակղվում է, որից հետո անառակ կինը նրան իր հետ քաղաք է տանում, որտեղ նա քաղաքակրթության հետ է առնչվում և առաջին անգամ համտեսում հաց և գինի։ Քաղաքում Էնկիդուն հանդիպում է Գիլգամեշին։ Նրանց միջև մենամարտ է տեղի ունենում, բայց նրանցից ոչ մեկին չի հաջողվում հաղթել։ Դրանից հետո նրանք դառնում են ընկերներ և երկուսով սկսում սխրագործություններ կատարել։ Նրանք կռվում են կատաղի Խումբաբայի հետ, որը պաշտպանում էր լեռնային մայրիները, այնուհետև նրանց հակառակորդն է դառնում հրեշավոր ցուլը` ուղարկված Իշտար աստվածուհու կողմից, ով բարկացած էր իր հետ սերը կիսելու Գիլգամեշի մերժումից։ Խումբաբայի սպանությունն առաջացնում է աստվածների զայրույթը, որը ջարդվում է Էնկիդուի վրա, արդյունքում նա մահանում է։ Էնկիդուի մահը ցնցում է Գիլգամեշին: Վշտից նա փախչում է անապատ, սգում ընկերոջ համար, նրա թախիծն անսահման է։ Գիլգամեշն առաջին անգամ հասկանում է, որ մահկանացու է, և գիտակցում, որ մահը բոլոր մարդկանց ճակատագիրն է։ Իր դեգերումների հետևանքով Գիլգամեշը հայտնվում է երանելիների կղզում, որտեղ ապրում էր Ուտնապիշտիմը, ով միակն էր բոլոր մարդկանցից, որ դարձել էր անմահ։ Գիլգամեշը ցանկանում է հասկանալ, թե ինչպես է Ուտնապիշտիմին դա հաջողվել, որն էլ պատմում է համաշխարհային ջրհեղեղի պատմությունը, որից հետո նա միակ փրկվածն է եղել։ Դրանից հետո Ուտնապիշտիմը ասում է Գիլգամեշին, որ հանուն նրա աստվածների խորհուրդը կրկին չի հավաքվի։ Հետո նա առաջարկում է Գիլգամեշին միջոց գտնել` հաղթահարելու քունը, սակայն պարզվում է, որ դա անիրականանալի է։ Ուտնապիշտիմի կինը, խղճալով հերոսին, ամուսնուն համոզում է հերոսին հրաժեշտի նվեր տալ։ Գիլգամեշը գիտելիքներ է ստանում հավերժական երիտասարդության ծաղկի մասին, որը շատ դժվար էր գտնել։ Գիլգամեշին հաջողվում է գտնել ծաղիկը, սակայն փորձել՝ ոչ։ Երբ նա որոշում է լողանալ, օձն ուտում է ծաղիկը, փոխում մաշկը և երիտասարդանում։ Կատարվածից հետո հերոսը վերադառնում է Ուրուկ, որտեղ իր ղեկակալ Ուրշանաբիին առաջարկում է զբոսնել քաղաքի պարիսպներով, որոնք կառուցվել են իր` Գիլգամեշի կողմից։ Գիլգամեշը ցույց է տալիս պարիսպները և հույս հայտնում, որ սերունդները կհիշեն իր գործերը։ 12-րդ երգը, որն ավելի ուշ ծագում ունի և մեխանիկորեն միացվել է «Էպոսին», շումերական «Գիլգամեշը և ուռենին» պոեմի երկրորդ մասի աքքադերեն բառացի թարգմանությունն է։ Այն պատմում է այն մասին, թե ինչպես Էնկիդուն որոշում է իջնել անդրշիրիմյան աշխարհ, որպեսզի վերադարձնի թմբուկը, բայց դրա հետ մեկտեղ խախտում է կախարդական արգելքները և չի կարողանում վերադառնալ։ Գիլգամեշը աստվածներին է դիմում խնդրանքով, արդյունքում՝ նրան թույլ է տրվում խոսել Էնկիդուի հոգու հետ, որը պատմում է, թե ինչ տխուր է մեռյալների ճակատագիրը։ Տվյալ հատվածը, թեև կապված չէ նախորդ սյուժեի հետ, թույլ է տվել ընդգծել այն միտքը, որ մահվանից հնարավոր չէ խուսափել։

Комментарии

Популярные сообщения из этого блога

թարգմանույթյուն ժարգոնային բառերի

Իմ անոնը Արամ է /Վերլուծություն/

Սասունցի Դավիթը "Քաջի մահը և կույրունը"