Արևելյան կողմն աշխարհի Խաղաղությո՜ւն թող ըլլա… Ո՛չ արյուններ, քրտինք հոսին Լայն երակին մեջ ակոսին. Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝ Օրհներգությո՜ւն թող ըլլա: Արևմտյան կողմն աշխարհի Բերրիությո՜ւն թող ըլլա… Ամեն աստղե ցող կայլակի, Ու ամեն հասկ ձուլե ոսկի. Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝ Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա: Հյուսիսային կողմն աշխարհի Առատություն թող ըլլա… Ոսկի ծովուն մեջ ցորյանին Հավետ լողա թող գերանդին. Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝ Բերկրությո՜ւն թող ըլլա: Հարավային կողմն աշխարհի Պտղաբերում թող ըլլա… Ծաղկի՜ մեղրը փեթակներուն, Հորդի գինին բաժակներուն. Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝ Սիրերգությո՜ւն թող ըլլա: Արևելյան աշխարին խաղաղություն թող ըլա այրուների փոխարեն թող քրտինք հոսի լայն ներակի մեջ կոկսին երբ հնչում է գյուղակի կորկան ուրհներություն անեն Արևմտյան աշխարը թող բերքատու լինի ամեն աստղից տոխ ցող քաթա վոսկիներին երբ վոչխարներն արածեն այտեղ ծաղիկ աճի:

Комментарии

Популярные сообщения из этого блога

թարգմանույթյուն ժարգոնային բառերի

Իմ անոնը Արամ է /Վերլուծություն/

Սասունցի Դավիթը "Քաջի մահը և կույրունը"