Շարունակում ենք մեր նախագիծը․ լուծում ենք վեցերորդ դասարանցիների կենդանիների մասին կազմած խնդիրները։ Խնդիր 1, Կարինե Գոմցյան Ձին ուտում է օրական 10 կգ խոտ և 8կգ գարի: Ինչքան խոտ կխնայեն 10 օրում, եթե ձին ուտի այնքան խոտ ինքչան գարի: Լուծում 1)10×10=100կգ 2)8×10=80կգ 3)100-80=20կգ Պատ.`կխնայեն 50կգ Խնդիր 2, Գոհար Ստեփանյան Երեք ձին միասին օրական խմում են 90 լիտր ջուր: Ինը ձին քանի՞ լիտր ջուր կխմեն 3 օրում: 1)90:3=30լ 2)30×9=270լ 3)270×3=810լ Պատ.`810լ ջուր Խնդիր 3, Մոնիկա Օհանջանյան Շնաձուկը օրը ուտում է երկու անգամ: Ամեն անգամ 30 գրամ մսեղիկ (թոք): Երեք կիլոգրամը ի՞նչքան ժամանակում կուտի: 1)3կգ=3000գ 2)3000:30=100գ 3)100:2=50օր Պատ.`50օրում Խնդիր 4, Ալինա Արզումանյան Երկու թռչուն թռչում են իրար հետ միշտ 12 ժամ, բայց մի անգամ, երբ նրանք սկսեցին թռչել՝ մեկ թռչունի ոտքը սկսեց ցավալ և նրանք միասին թռան ժամանակի 1/2 մասը, իսկ հաջորդ օրը, երբ նրանք թռչում էին՝ մյուսի թևը սկսեց ցավալ և նրանք անցան ժամանակի 1/4 մասը: Քանի ժամ ճամփորեցին այս թռչունները այս երկու օրում: Իսկ որքա՞ն ճանապարհ անցան, եթե միասին թռչում էին 30 կմ/ժ արագությամբ։ Լուծում 1)12:2×1=6 ժամ 2)12:4×1=3 ժամ 3)6+3=9 ժամ 4)9×30=370կմ Պատ.`9 ժամ, 370կմ Խնդիր 5, Մառա Մկրտչյան Կար 2 հավ: Առաջին հավը ունի 46 ձագ, իսկ երկրորդը՝ 2 անգամ քիչ: Քանի՞ ձագ ունեն երկու հավերը միասին: 1)46:2=23 2)23+46=69 Պատ.`69ձագ Խառը հանձնարարություններ 1. Հարցականի փոխարեն ի՞նչ պետք է գրվի. օրինաչափություն կա, գտիր օրինաչափությունը: 8080 = 6 1357 = 0 2022 = 1 1999 = 3 6666 = 4 2. Այսպիսի բան հնարավո՞ր է։ 111 Պատ.`այո հնարավոր է 3. Անգլերեն լեզվով հանելուկ Once you have me, you are eager to share me. When you share me, you stop having me. What am I?

Комментарии