Պատմություն
Հայկական աշխարհակալության ընդլայնումը
Քարտեզում գտիր, նշիր Տիգրան Մեծի նվաճված տարածքները:
Տիգրան Մեծի վարած քաղաքականությունը նվաճված քաղաքների նկատմամբ:
Հիմնավորիր նոր մայրաքաղաքի ստեղծման անհրաժեշտությունը:
Համեմատիր Տիգրանակերտ և Արտաշատ մայրաքաղաքները:
Աղբյուրները՝ Հայոց պատմություն, դասագիրք 6-րդ դասարան, էջ 94-101, համացանց
Հռոմեացի պատմիչները Տիգրան Բ-ին անվանել են Հռոմի «զորեղ թշնամի» Արևելքում, «հզորագույն թագավոր», «մեծագույն թագավոր, որ տիրակալում էր մեծ փառքով»:
«Սա (Տիգրան Մեծը) մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր ու այդ այրերից ու բոլորից քաջ: Իսկ հետո եկողներիս ցանկալի թե՜ ինքը և թե՜ իր ժամանակը: Եվ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիական բարքը և խոհականությունը, չի ուրախանա սրա հիշատակությամբ և չի ձգտի նրա նման մարդ լինել»:
Մովսես Խորենացի, պատմիչ
«Միհրդատը նահանջեց դեպի Հայաստան՝ աներոջ՝ Տիգրանի՝ իր ժամանակի հզորագույն թագավորի մոտ…»:
Վելլեոս Պատերկուլոս, հռոմեացի պատմագիր
«Տիգրան թագավորը՝ այս դեռևս չճանաչված հզոր տիրակալը, շատ ավելի մեծ արժանիքներ ունի, քան նրա ժամանակակից Միհրդատը, որով հիացած է պատմությունը, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Միհրդատը փայլուն կերպով «ինքնասպանության մղեց իր պետությանը», մինչդեռ Տիգրանն իր ժողովրդի ապրելու իրավունքն ապահովեց հավերժության համար»:
Ռընե Գրուսե, ֆրանսիացի արևելագետ
Комментарии
Отправить комментарий