Լցվում է փողոցն աղմուկ ուշարժում, Դալուկ դեմքերին ծաղկում է ժպիտ, Փայլում են տներն արևի փոշում, Երկինք են պարզվում ծառերը վտիտ… Դեռ չչորացած բուլվարի վրա Ճչում են զվարթ մանուկն՚երն արդեն. Բոլոր խոսքերը խորհուրդ են հիմա Եվ հայացքները նետ են իրար դեմ… Մայթի քարերը հարազատ են քեզ — Քեզ նոր է թվում երգը հնամյա. Ազատ է հոգիդ, անչար է և հեզ, Եվ տխրությունդ անուշ է հիմա… Ժպտուն աղջիկներ՝ ծաղիկների պես, Տիկիններ շքեղ և ծիծաղելի — Բոլորը հիմա սիրելի են քեզ, Ամեն ինչ անուշ խորհրդով էլի… Մեռած սրտերն էլ, ծաղիկների պես, Բացվում են հիմա արևի փոշում. Մի քաղցր հուզում արբեցնում է քեզ, Ու, հոգսով մղված՝ հոգսդ չես հիշում… Օրհնությո՜ւն քեզ, ե՛րգ, և երա՛զ, և սե՛ր, Օրհնությո՜ւն քեզ, կյա՛նք անուշ և անհուն, Օրհնությո՜ւն և քե՛զ, տանջանքի գիշեր: Եվ երկունք, և մահ — փա՛ռք և օրհնությո՛ւն… Մգեցված բառերը բացատրի՛ր։ Էլ ո՞ր բառերն են անհասկանալի, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ Դալուկ-գույնը գցած վտիտ-նիհար բուլվարի-զբոսայգի հնամյա-հին Բանաստեղծության մեջ ինչպե՞ս է նկարագրվում գարնան քաղաքը, գրավոր ներկայացրո՛ւ: Գրի՛ր շարադրություն ,,Հարազատ է ինձ․․․․․,, կամ ,,Նոր է թվում ․․․․,, վերնագրերից մեկով։

Комментарии

Популярные сообщения из этого блога

թարգմանույթյուն ժարգոնային բառերի

Իմ անոնը Արամ է /Վերլուծություն/

Սասունցի Դավիթը "Քաջի մահը և կույրունը"