Երևան 2800 (նախագիծ)
Բացահայտումների քաղաք Երևանը` դարաձվոր պատմությամբ, բազում խնդիրներով, հետաքրքիր պատմություններով, հին ու նոր կառույցներով…:
Երևանը շատ հին մայրաքաղաք է: Հին կառուցվածքներով հայտնիացավ ամբողջ աշխարհով:
Երևանը շատ հին մայրաքաղաք է: Հին կառուցվածքներով հայտնիացավ ամբողջ աշխարհով:
Երևան քաղաքի պատմությունը
- Երևան անվան նշանակությունը
Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է: Նրա տարածքում կատարված հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ մարդն այստեղ ապրել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ: Հատկանշական է այն փաստը, որ Երևանի տարածքը անընդհատ բնակեցված է եղել: Ուսումնասիրությունները պարզել են, որ քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և տարբեր պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր:
Ժամանակագրական առումով քաղաքի տարածքում հայտնաբերված հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդանյան քարայրն է / Երևանյան լճի մոտ, Հրազդան գետի ձախ ափին/, որի հնագույն, ստորին շերտը /4-5 մշակութային շերտ/ թվագրվում է մուստերյան շրջանով /100 000 – 35 000 տարի առաջ/: Այնուհետև Երևանի տարածքում մարդու բնակության հետքերը հայտնաբերվում են նոր բնակավայրերում, ստեղծելով պատմական հուշարձանների մի ամբողջական շղթա:Թվարկենք դրանք. Շենգավիթ, /մ.թ.ա. 4-2-րդ հազարամյակներ/, Ծիծեռնակաբերդ, Ավան, Զեյթուն թաղամասեր, Կայարանամերձ հրապարակ /մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կես/, Կարմիր- բերդ / մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջ/, Կարմիր-բլուր /մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջ -1-ին հազարամյակի սկիզբ/, Արին բերդ /Էրեբունի, մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկիզբ/, Ավան- Առինջ /մ.թ.ա. 2-րդ-1-ին դարեր/, վաղ միջնադարյան Երևան /Կենտրոն/, Երևանի բերդ /7-րդ դար, 16-րդ դար/ և այլն: - Երևանը որպես գավառական քաղաք
Մայիսի 31-ին տեղի ունենալիք Երեւանի ավագանու ընտրություններին 640 թեկնածու է մասնակցում։ Վեց կուսակցություն եւ մեկ նախընտրական դաշինք ներկայացնող քաղաքական ուժերը հավակնում են Երեւանի կառավարման նոր համակարգում լուրջ դերակատարում ունենալ։ Թեկնածուներից 7-ը, այսինքն՝ ցուցակների առաջին համարները հավակնում են դառնալ քաղաքապետ, մնացյալը, ըստ էության, Երեւանի ավագանու հավակնորդներ են։
Երբեւէ փորձել եք շրջել Երեւանի փողոցներում եւ հարցնել երեւանցիներին, թե, ասենք, ի՞նչ գիտեն նրանք հայության 12-րդ մայրաքաղաք Երեւանի մասին։ Շատե՞րը գիտեն, որ Էրեբունի (Երեւան) քաղաքի հիմնադրումը մ.թ.ա. 782 թվականին է եղել։ Եւ կամ՝ քանի՞ մարդ կիմանա, որ Երեւանի առաջին հիշատակումը հայ պատմիչների կողմից եղել է 607թ., իսկ 1425թ. Երեւանն արդեն «Այրարատյան աշխարհի»՝ Արեւելյան Հայաստանի վարչական եւ տնտեսական կենտրոնն էր։
Մենք սովոր ենք ու սիրում ենք ասել, թե Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, թե Հայաստանի մայրաքաղաք Երեւանը աշխարհի հնագույն մայրաքաղաքներից է։ Բայց որքանո՞վ ենք իրազեկ մայրաքաղաքի պատմության կարեւոր դրվագներին։ Ասենք, քչերը գիտեն, որ քարեդարյան Շենգավիթից (մ.թ.ա. 100 հազար-25 հազար) ու բրոնզեդարյան Շենգավիթից (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ) գտածոներ ունենք։
«Երեւան» պատկերազարդ գիրք-ալբոմի հեղինակ ԳԱԳԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ կարծիքով, «հայերը Հայաստանի բոլոր նախորդ մայրաքաղաքների պատմության մասին ավելին գիտեն գուցե, քան Երեւանի մասին։ Ցավալի է, որ անգամ երեւանցիները Երեւանի պատմությունը լավ չգիտեն»։ Կարծում ենք, Երեւանի ավագանու ընտրությունները առիթ են Երեւանի մասին ավելի շատ խոսելու, նաեւ Երեւանի պատմության հիշարժան դրվագները ներկայացնելու համար։ - Երևանը որպես մայրաքաղաքԷրեբունի-Երևանը 2800 տարեկան է: Արգիշտի Առաջին արքան տիրակալության 5-րդ տարում կառուցեց այն որպես բերդաքաղաք: Առաջին բնակիչները զինվորներ էին` թվով 6600: Արգիշտի Առաջինի թողած սեպագիր արձանագրությունը վկայում է. «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»:Պահպանված պատմական այդ արձանագրությունը հնարավորություն է տվել գիտնականներին հստակեցնելու Երևանի ծննդյան տարեթիվը` մ. թ. ա. 782թ.: Էրեբունի-Երևանը հիմնադրվել է Հռոմից 34 տարի առաջ, Բաբելոնի, Նինվեի ու Պերսեպոլիսի հասակակիցն է, բայց, ի տարբերություն վերջիններիս, դարձել է 21-րդ դարի ծաղկուն քաղաքներից մեկը:
- Ինչպես են նկարագրել եվրոպացի ճանապարհորդներ
Հայ մարդը հնագույն ժամանակներից սկսած, երբ իր հարևանները դեռ հավաքչությամբ էին զբաղվում, ինքը կարողացել է քաղաքակիրթ ձևով կենցաղավարություն անցկացնել: Հայկական հնագույն գյուղական կացարանները շատ քիչ փոփոխություն են կրել դարերի ընթացքում, բայց իրենց կառուցվածքով հիմք են ծառայել այսօրվա գյուղական տների համար: «Ազատ Ձայն» լրատվականը կներկայացնի հին հայկական հնագույն բնակարաննների կառուցվածքը ըստ հայ և օտարերկրացի ճանապարհորդների նկարագրությունների: - Հայ նկարիչները և Երևանը
Ես ունեմ մի ընկեր, նրա հայրիկը »Արա Հակոբյան» հայտնի նկարիչ է, որը երեվանի նկարներ ունի:
Սա հին Երևանի նկարն էԸստ ՀՀ հուշարձանների տեղեկատվական շտեմարանի՝ Հանրապետության 37 հասցեում գտնվող շենքը կառուցվել է 1905 թվականին, այսինքն, այն արդեն շուրջ 112 տարվա պատմություն ունի: Ճշտենք, որ այստեղ խոսքը Հանրապետության փողոցին հարող երկհարկանի հատվածի մասին է, որտեղ այժմ տեղակայված է «Արցախբանկը», ինչպես նաև դեպի Տիգրան Մեծի պողոտա դուրս եկող շենքի օվալաձև անկյունը:1905-1917 թթ. այս շենքը ծառայել է որպես Երևանի նահանգի նահանգապետի պաշտոնական նստավայր, և այստեղ է գտնվել նաև նահանգապետի բնակարանը, որտեղ նա ապրել է իր ընտանիքի հետ: 1918-1920 թթ. այս շենքում է գործել արդեն Հայաստանի առաջին Հանրապետության կառավարությունը, իսկ խորհրդային կարգերի հաստատումից հետո որոշ ժամանակ՝ Խորհրդային Հայաստանի կառավարությունը, որն այն ժամանակ կոչվում էր կենտրոնական գործադիր կոմիտե: 1960-ական թվականներից այստեղ շուրջ երեք տասնամյակ գործել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն՝ ներկայիս սփյուռքի նախարարության նախատիպը: Այստեղ էր գտնվում նաև այն ժամանակ հայկական սփյուռքում մեծ ժողովրդականություն վայելող և Սփյուռքահայության կոմիտեի կողմից հրատարակվող «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի խմբագրությունը: - Մի երգի պատմություն
Ուսումնասիրել քո բնակության վայր
- Կազմել դիագրամ` Երևանի վարչական շրջաններն ըստ տարածքի մեծության
- Հարցումների դիագրամի հիման վրա պազմել, թե միջին դպրոցի սովորողները վարչական որ շրջաններից են
- ըստ բնակության վայրերի կազմել ենթանախագծային խմբեր և շրջագայությունների միջոցով ուսումնասիրել
- Ա. թաղերը, անվան ստուգաբանությունը, պատմական ակնարկը
- Բ. արձանների պատմությունը, քանդակագործները
- Գ.5 խնդիրների արձանագրում/ հարցում բնակիչներից/
- Դ. մի քանի փողոցների մասին պատում
- Ե. կարևոր շինությունները
- Զ.գտնել 5 տարբերություններ հին ու նոր այդ տարածքի մասին
Այս ամենը ֆիքսել ֆոտոխցիկով, հարցումները` ձայնագրիչով
Անցորդներից անցկացնել հարցում.
- սիրում եմ իմ Երևանը, որովհետև….
- կուզեի Երևանում փոխվեր…..
Ամփոփում
Կլոր սեղանի շուրջ խմբերը ներկայացնել հետազոտությունները, քննարկել, ծանոթանալ տարբեր վարչական շրջաների խնդիրներին և հետաքրքիր պատմություններին
Ֆիլմերի ստեղծում, բուկլետների ստեղծում/նաև անգլերեն ,ռուսերեն/, բլոգներում նյութերի տեղադրում
Վարչական առումով Հայաստանի մայրաքաղաք Երևանը բաժանված է 12 վարչական շրջանների, որոնք իրենց հերթին բաժանված են թաղամասերի։
Комментарии
Отправить комментарий