Պատմություն
ԼՃԱՇԵՆ
- Համացանցից տեղեկություններ հավաքիր այս թեմայով <<Լճաշեն հնագիտական հուշարձանների համալիր>>/գրավոր/
Ուրարտական ժամանակաշրջանում բնակավայրը Իշտիկունի է կոչվել, ավելի ուշ 16-րդ դարում` Պորտակ, մի ժամանակահատված Բոդրոս են անվանել, այնուհետև Օրդաքլու, որը թարգմանաբար նշանակում է բադ, դրա համար էլ այս բնակավայրը հայերը Բադեր են անվանել։Թեև Լճաշենի առաջին անվանումը ուրարտական ժամանակաշրջանին է պատկանում, բայց այստեղ բնակավայր եղել է դեռ նախաուրարտական ժամանակաշրջանում, այդ են վկայում գյուղում պահպանված Կիկլոպյան ամրոցիավերակները, որոնք մոտ 6000 տարվա պատմություն ունեն։ Լճաշենի «ծննդյան վկայականը» Արգիշտիի թողած սեպագիր արձանագրությունն է։Ամայի գյուղը աստիճանաբար մեծացել և 19-րդ դարի վերջից դարձել է Սևանի ավազանի ամենամեծ գյուղը։ Պատմաբանների կարծիքով այն բազմիցս ենթարկվել է ասպատակությունների, Հայաստանի տարածքով անցնող գրեթե բոլոր նվաճողները այստեղ էլ են եղել։ Ամենամեծ հարվածը գյուղին հասցրել է Շահ Աբասը։ Բնակատեղին դարձել է ամայի, այստեղ հաստատվել են իսլամադավան տարբեր ցեղեր։ Սևանա լճի տարածքը, լինելով Երևանի խանության մաս, Ռուսական կայսրությանն է միացվել 1826-28 թվականների ռուս֊պարսկական պատերազմիցարդյունքում, և հայերով վերաբնակեցվել այդ և 1828-29 թվականների ռուս-թուրքական պատերազմներից հետո՝ Արևմտյան Հայաստանից և Արևելյան Հայաստանի պարսկահպատակ գավառներից։ Եկվորները հիմնականում եղել են Մակուից, Բազրգյան գյուղից, ինչպես նաև Դիադինից։Բնակատեղին իր այժմյան Լճաշեն անվանումն է ստացել 1946թվականին։ - https://www.armgeo.am/_lchashen/
Ֆիմը դիտելուց հետո ամփոփիր
- Ամենաշատ դուր եկած միտքը/10 նախադասություն/
Այս ֆիլմում, ըստ իս, մեզ համար ամենակարևոր փաստն այն է, որ մեր նախնիները, դեռ մ.թ.ա. 3000-ական թվականներին արդեն կառուցել են իրենց ժամանակի ամենազարգացած և պաշտպանված բերդաքաղաքներից մեկը: Այդ մասին է վկայում ամրոցի հատակագիծը: Այն մի կողմից պաշտպանված է եղել անառիկ ժայռերով, մյուս կողմից` գերհաստ պատերով և բարդ մուտքերով: Պատերի հաստությունը հասել է մոտ 5 մետրի: Ոչ պակաս հետաքրքիր է նաև դամբարանների պեղումների արդյունքները: Գիտնականները ապշած են գտածոների լավ պահպանվածությամբ: Վստահ եմ, որ հետագա պեղումները դեռ շատ են զարմացնելու աշխարհի հնաբաններին: - Ինչը քեզ զարմացրեց/10նախադասություն/
Ես զարմացած եմ և միաժամանակ հպարտ եմ, որ սերում եմ այն հնագույն ցեղերից, որոնք դեռ Ք.Ա. 3000-ական թվականներին արդեն ձևավորել էին նմանատիպ քաղաքակրթություն: Այդ մասին է վկայում փորձաքննության արդյունքները, որոնք բերված են ֆիլմում: Ապշեցուցիչ էր ամրոցի չափերը և ճարտարապետությունը: Ամենայն հավանականությամբ, այսպիսի հին բնակատեղի գոյություն չունի ողջ Կովկասում: Այս միտքը շատ է ինձ դուր գալիս: Փաստորեն, կարող ենք ասել, որ հնագույն քաղաքակրթություններից մեկը հաստատ սկսել է զարգանալ մեր տարածքներում: Շնորհիվ Լճաշենի պեղումների, աշխարհի թանգարանները համալրվեցին եզակի և անկրկնելի բազում հնագիտական, լավ պահպանված գտածոներով: Այդ գտածոներից ամենատպավորիչներից է դիակառք-սայլերը:
3.Թվացյալ զբոսաշրջիկին 15 նախադասությամբ ներկայացրու այդ հնամենի բնակավայրը
Հարգելի հյուր, ես ուզում եմ քեզ պատմել մեր պետության տարածքում գտնվող մի հնագույն բերդաքաղաքի մասին, որը տեղակայված Լճաշեն բնակավայրի մոտ: Լճաշենի հնավայրը Հայաստանի հնագիտական կարևորագույն հուշարձաններից մեկն է: Գտնվում է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի արևելյան կողմում: Կատարված պեղումների ընթացքում այստեղ հայտնաբերվել են նախապատմական շրջանի բնակատեղիներ, բերդ-ամրոցներ, դամբարանադաշտեր ու առանձին կոթողներ: Հնագույն դամբարանադաշտը հայտնաբերվել է 1950-ական թվականներին` Սևանա լճի մակարդակի իջնելու հետևանքով: Լճաշենի կիկլոպյան ամրոցն ու նրան շրջապատող բնակատեղին, որը գրավում է ավելի քան 55 հեկտար տարածություն և տարածվում է 15 բլուրների, նրանց լանջերի ու ձորակների վրա՝ իր դիրքով բարձունքից իշխում է շրջակայքի վրա: Ամրոցի և բնակավայրի արտաքին բերդապարիսպների ընդհանուր երկարությունը հասնում է շուրջ 5000 մետրի: Բերդաքաղաքի բնակչությունը, ինչպես վստահաբար թույլ են տալիս ասել գտածոները, զբաղվել է երկրագործությամբ, անասնապահությամբ, փայտագործությամբ, ծղոտագործությամբ, մետաղագործությամբ և խեցեգործությամբ։ Լճաշենից հանված ռազմակառքերն ու սայլերը, ինչպես նաև բազմաթիվ հնագիտական նյութերը Հայաստանի պատմության թանգարանի հազվագյուտ զարդերից են: Առանձնահատուկ արժեք են ներկայացնում նաև ցուլերի բրոնզե արձանիկները, ոսկեձույլ գորտը և 25 տեսակի ոսկյա այլ առարկաները, որոնք պատրաստվել են Ք. ա. 2-րդ հազարամյակի կեսերին` հավանաբար Զոդից բերված ոսկով։ Արժեքավոր է նաև Լճաշենի գունազարդ, կետազարդ ու նախշազարդ խեցեղենը, որը փոխարինելու եկավ սև փայլով պարզ խեցեղենին։

Комментарии
Отправить комментарий