Բնակչություն
1․ Ինչպե՞ս են որոշում բնակչության թիվը։
Բնակչության թիվն իմանալու համար պարբերաբար (5−10 տարին մեկ) կատարվում են մարդահամարներ: Նախկինում, երբ բացակայել են մարդահամարների տվյալները, աշխարհի բնակչության մոտավոր թիվը որոշելու համար օգտագործում էին կողմնակի տվյալներ, օր.՝ հարկատուների, զորքերի թիվը և այլն:
2․ Ինչու՞ է բնակչության թիվը զարգացած երկրներում ավելի քիչ, քան ոչ զարգացած երկրներում։
Զարգացող երկրներում 2025 թվականին սպասվում է բնակչության 2 միլիարդ աճ, որով բնակչության թիվը կկազմի 6,6 միլիարդ մարդ: Թույլ զարգացած երկրներում բարձր է ծնելիությունը քան զարգացած երկրներում: Այս թվերը փաստում են դրա մասին՝ 2025 թվականին զարգացած երկրներում սպասվում է բնակչության 20-30 միլիոն աճ, որի արդյունքում բնակչությունը կկազմի 102 միլիարդ մարդ:
3․ Ի՞նչ խնդիրներ կարող է հանգեցնել բնակչության արագ աճը։
Ժողովրդագրական հիմնախնդրի էությունը առաջին հերթին կապված է բնակչության աճի բարձր տեմպերի հետ, որոնք հանգեցնում են նրանց՝ ուտելիքով, բնակարանով, աշխատանքով, կրթությամբ ապահովելու խնդիրներով, մեծանում է բնակչության խտությունը հատկապես խոշոր քաղաքներում, ավելանում է բնական միջավայրի նկատմամբ ճնշումը, աճում են հիվանդությունների քանակը, սրվում է քրեածին իրադրությունը և այլն: Այս հիմնախնդիրն ունի առանձնահատուկ կարևորություն, քանի որ նրա լուծումից էլ մեծապես կախված է համաշխարհային մի շարք հիմնախնդիրների լուծումը:
Комментарии
Отправить комментарий