Համաշխարհային պատմություն


առաջադրանք 1
Ովքեր էին հոները, պատմիր հոների մասին

Հոների տեղաշարժը Հարավարևելյան Եվրոպայի տափաստաններում IV դ. 70-ականներին երևան եկան։ Նրանք թուրքական մի քանի ժողովուրդներից սերված ազգ էին։ Նրանք սկզբում բնակվում էին Չինաստանի սահմաններում։ Նրանք իրենց վարվելակերպով և արտաքինով համարվում էին եվրոպացիների ահն ու սարսափը։ 375 թվականին նրանք հարձակվեցին Սև ծովի ափին գտնվող մի քանի երկրների վրա և հաղթեցին։ Մինչ ժողովուրդների Մեծ գաղթը Եվրոպայում կար մեկ ընդարձակ պետություն՝ Հռոմեկան Կայսրությունը։ Մեծ գաղթը հիմք հանդիսացավ նոր երկրների առաջացման։
Հոների առաջնորդ Աթիլլա
Ներկայացրու մի փոքր ուսումնասիրություն
  • Աթիլլայի մասին
    Իր հորեղբայր՝ խաքան Ռոասի մահից հետո 434 թ իր եղբոր՝ Բլեդայի հետ դառնում է հոների առաջնորդ, որոնք այդ ժամանակ վարում էին քոչվոր կյանք Դանուբից ու Սև ծովից հյուսիս ընկած տափաստաններում։ 444թ–ին սպանելով Բլեդային՝ իշխում է միանձնյա։ 434–441 թթ, ենթարկելով ալաններին, օստգոթերին, հեպիդներին, հեռուլներին և շատ այլ ցեղեր՝ ստեղծում է հզոր ցեղային միություն, որը վերահսկում էր Հռենոս գետից մինչև Չինաստանի սահմանն ընկած տարածքները։
  • տալացի նկարիչ Ռաֆայել Սանտի «Սբ. Լևոնի և Աթթիլայի հանդիպումը» որմնանկարը
    s1200
    «Սուրբ Լևոն  Մեծի հանդիպումը Աթիլայի հետ» որմնանկարը(1514 թ.) ներկայացնում է Արարչի առանձնահատուկ հոգատարությունը Հռոմի մասին։ Ձախ կողմում պատկերված է պապական ուղեկցորդները, որը գլխավորում է Հռոմի Պապ Լևոն  Մեծը (մ. թ. 440-461 թթ.) սպիտակ ձիու վրա, որը, ըստ լեգենդի, կանգնեցրել է արքա Գունների Աթիլլայի զորքերի առաջխաղացումը ։ Ի դեպ, այս դրվագը տեղի է ունեցել Իտալիայի հյուսիսում, սակայն նկարչի երեւակայությունը շարժվում է դեպի Հռոմի դարպասները, քանի որ Հռոմը համարվում էր քրիստոնեության սիրտը:
    Նկարի երկրորդ պլանում  տեսնում ենք Հռոմի ամենանշանավոր ճարտարապետական հուշարձանները ՝ Կոլիզեյը, Բազիլիկան և այլ կոթողներ։ Կոմպոզիցիայի կենտրոնում սև ձիու վրա նստած Աթիլլան է, ով սարսափով նայում է դեպի երկինք, որտեղ նրան տեսիլք է երևում — Պետրոս եւ Պողոս Առաքյալները ՝ զինված սրերով։ Երբ Ռաֆայելը աշխատել է որմնանկարի վրա, Հռոմի Պապ Յուլիանոս II մահացել է, եւ նա Լևոն Մեծին պատկերել է, Լևոն X-ի դեմքով:
                                          Լեգենդներ Աթիլլայի մասին
    «Մի հովիվ նկատել է, որ իր հոտից մի երինջ կաղում է, բայց չէր գտնում նրա կաղալու պատճառները: Մտահոգ, նա արյան հետքեր է նկատել, հետևել է այդ հետքերին մինչեւ որ նկատել է մի սուր, որի վրա կենդանին վիրավորել էր ոտքը: Հովիվը վերցրել է սուրը եւ անմիջապես բերել է Աթիլլային:Վերջինս ուրախացավ ընծայի համար և, առանց այդ էլ ամբարտավան լինելով, հասկացավ, որ նշանակված է ողջ աշխարհի տիրակալ և որ Մարսյան սրի միջոցով նրան պատերազմներում շնորհվել է հզորություն

Ծանոթացում-Իտալացի երգահան Ջուզեպպե Վերդին գրել է օպերա ըստ գերմանացի դրամատուրգ Զաքարիուս Վերների <<Աթիլլա , հոների թագավորը>> պիեսի:

https://www.youtube.com/watch?v=k6KeR3da0mw Ջ. Վերդի «Աթթիլա» օպերա

https://www.youtube.com/watch?v=DKmsPoBXoC0 Ֆիլմ Աթիլլայի մասին

Комментарии

Популярные сообщения из этого блога

թարգմանույթյուն ժարգոնային բառերի

Իմ անոնը Արամ է /Վերլուծություն/

Սասունցի Դավիթը "Քաջի մահը և կույրունը"