Համաշխարհային պատմություն

Առաջադրանք 1
Արշակունիներ/տեսաֆիլմ/
Տրդատ 1-ին/տեսաֆիլմ/
1.Դիտել ֆիլմերից մեկը, համացանցից հավելյալ տեղեկությունները իմի բերելով մեկ էջի սահմանում  ներկայացնել:/գրել պատումի ձևով/:
Տրդատը եղել է Արշակունիների առաջին թագավորը։ Թագադրության ժամանակ, ըստ ավանդույթի նրա անունը փոխել են և Մոսես Խորենացին հիշատակել է նրան Երվադի անունով։ 1-ին դարի կեսերից նոր փուլ սկսվեց հայ-պարթևական հարաբերություններում։ Պարթևաստանում գահ բարձրացած Վաղարշ Ա Արշակունին (51—80) իր եղբոր՝ Տրդատի հետ 52 թվականին մտնում է Մեծ Հայք։ Պարթևները օգնում են հայերին դուրս վտարել հռոմեական դրածոներին և նրանց կողմից թագավոր հռչակված Հռադամիզդին, ով շուտով փախնում է Վիրք՝ հոր մոտ։ Տրդատը հռչակվեց Մեծ Հայքի թագավոր: Հռոմեական կայսրությունը պատերազմ սկսեց Պարթևաստանի և Տրդատի դեմ, որ որոշ ընդհատումներով տևեց 10 տարի (54-64)։ Առաջին փուլում Կորբուլոն զորավարը 58 թվականի գարնանը Կարին–Կարս–Արտաշատ ուղիով ներխուժել է Մեծ Հայք: Այդ նույն ժամանակ Միջին Ասիայի ցեղերի հարձակումների պատճառով Վաղարշը ստիպված զորքի մեծ մասը դուրս է բերում Մեծ Հայքից և ուղղում Միջին Ասիա։ Հռոմեացիները հասան Արտաշատ, գրավեցին և ավերեցին այն։ Տրդատն իր փոքրաթիվ ուժերով հեռանում է Ատրպատական, որի թագավորը նրա եղբայրն էր՝ Բակուրը։ 59 թվականին Կորբուլոնի զորքերը շարժվում են դեպի Տիգրանակերտ և հռոմեացիները գրավում են այն։ Հայոց գահին է բարձրանում Կապադովկիայի թագավորական ընտանիքից Տիգրան Զ-ն, որի գահակալությունը մեծ դժգոհություն է առաջացնում երկրում։ Շուտով Վաղարշն ու Տրդատը դարձյալ մեծ զորքով մտնում են Մեծ Հայք և ժողովրդի օգնությամբ գահընկեց են անում Տիգրանին, ով շուտով փախնում է երկրից։ 61 թվականին Կորբուլոնը Մծբին քաղաքում զինադադար է կնքում և Տրդատին ճանաչում Հայոց թագավոր։ Արևելք է ուղարկվում նոր զորաբանակ՝ Պետոս զորավարի գլխավորությամբ։ 61 թվականի աշնանը հռոմեացիները դարձյալ ներխուժում են Մեծ Հայք և շարժվում դեպի Տիգրանակերտ։ Սակայն հայերի համառ դիմադրությունը ստիպում է Պետոսին կանգ առնել Հռանդեա կոչվող վայրում՝ Արածանի գետի հովտում։ Շուտով Պետոսի ճամբարը հայտնվում է հայ-պարթևական բանակի շրջափակման մեջ։ 62 թվականի գարնանը տեղի է ունենում Հռանդեայի ճակատամարտը, որտեղ հռոմեացիները ջախջախիչ պարտություն են կրում և Պետոսը հաշտություն է խնդրում։ Հաղթողները ծաղրուծանակի ենթարկելով հռոմեացիներին ստիպում են նրանց անցնել երեք նիզակներով պատրաստված «անարգանքի լծի» տակով: Ներոն կայսրը Տրդատին հրավիրում է Հռոմ՝ թագադրելու։ Հռանդեայում հաշտության պայմանագիր կնքելուց հետո 3500 հոգանոց շքախմբով մեկնում է Տրդատը Հռոմ, որտեղ նրան ընդունում են արքայավայել։ Ներոնը բացի թագից նաև արհեստավորներ է տրամադրում հռոմեացիների կողմից ավերված Արտաշատի վերականգնման համար։ 66 թվականին Տրդատ Ա-ն վերադառնում է Մեծ Հայք։ Տրդատ Ա-ն վերադառնալով Հայաստան՝ զբաղվեց երկրի տնտեսության վերականգնմամբ եւ շինարարական աշխատանքներով։ Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը, որը ստանում է նախկին շուքը։ Հռոմեացի պատմիչների վկայությամբ՝ այն կոչվում է «Ներոնեա»:

Комментарии

Популярные сообщения из этого блога

թարգմանույթյուն ժարգոնային բառերի

Իմ անոնը Արամ է /Վերլուծություն/

Սասունցի Դավիթը "Քաջի մահը և կույրունը"