պատմ

3.Խաչակրաց արշավանք/էջ 51-56/
Պատմել խաչակրաց արշավանքի  մասին
Սա 11-րդ դարի վերջերին արևմտյան եկեղեցու հովանու ներքո դեպի արևելք՝Սուրբ երկիր կազմակերպված ռազմական արշավանք է:Խաչակրաց արշավանքները շարունակվեցին մոտ 200 տարի՝1095-1291թթ:Խաչակիրները մեծ մասամբ կաթոլիկներ էին, ովքեր կռվում էին մուսուլմանների դեմ Սուրբ երկրի համար:Խաչակիրների առաջնային խնդիրը Երուսաղեմն ազատագրելն էր մուսուլմաններից:9-րդ խաչակրաց արշավանքով ավարտվեց խաչակիրների դարաշրջանը Մերձավոր արևելքում:Սուրբ երկիրը մեծ նշանակություն ունի Քրիստոնյաների համար,քանի որ այնտեղ է ծնվել,գործել և խաչվել Հիսուս Քրիստոսը:Երուսաղեմը մեծ նշանակություն ունի նաև մուսուլմանների համար քանի-որ այնտեղից է համբառնել Մարգարե Մուհամմադը:Երուսաղեմը նաև մեծ նշանակություն ունի Հրեաների համար,քանի որ այն երկար ժամանակ եղել է Հրեական միացյալ թագավորության մայրաքաղաքը,այնտեղ նաև կառուծվել է Հրեաների գլխավոր հոգևոր կենտրոնը՝Երուսաղեմի տաճարը:Խաչակրած արշավանքները իրենց բնույթով կրոնական էին:
Կազմել իրադարձությունների ժամանակագրությունը
1095թ-Ֆրանսիայի Կլերմոն քաղաքում Ուրբանոս II պապը հավատացյալներին կոչ արեց արշավել դեպի Երուսաղեմ և անհավատներից փրկել Հիսուս Քրիստոսի գերեզմանը:
1096թ.- սկսվեց խաչակիրների առաջին արշավանքը
1096թ- դեկտեմբերին Կոստանդնուպոլիս հասան ասպետական ջոկատները և շարունակեցին երթը դեպի Երուսաղեմ:
1098թ -Խաչակիրների առաջնորդներից մեկը՝ Բալդուինը, խաբեությամբ մտավ Եդեսիա քաղաք: Նա դավադրաբար սպանեց Եդեսիայի կառավարչին՝ հայազգի Թորոս Կյուրապաղատին:
1099 թ.-նրանք գրավեցին Երուսաղեմը:
1144 թ. -Խաչակրաց արշավանքը անակնկալ էր մուսուլմանների համար: Սակայն արդեն նրանք հետ գրավեցին Եդեսիան
1187 թ -Սալահ ադ Դինը. պարտության մատնեց խաչակիրներին և հասավ իր նպատակին:
1189 թ.- սկսվեց խաչակրաց երրորդ արշավանքը:
1190 թ.- Կիլիկիայի գետերից մեկն անցնելիս խեղդվեց Ֆրիդրիխ I–ը: Գերմանացի խաչակիրները վերադարձան:
1192 թ. -Մնալով միայնակ՝ Ռիչարդը ստիպված եղավ Սալահ ադ Դինի հետ հաշտության պայմանագիր ստորագրել:
Համեմատել Սալահ ադ Դինին և խաչակրաց արշավանքների մյուս առաջնորդներին
1187 թ. Սալահ ադ Դին-Այուբին՝ Եգիպտոսի նոր սուլթանը, Հաթթինի ճակատամարտում հաղթանակ տոնելով նվաճեց Երուսաղեմը: Այսպիսով, մոտ մեկ դար ընդմիջումից հետո քաղաքը նորից անցավ մուսուլմանների ձեռքը։ Երուսաղեմի հանձնվելուց հետո, Սալահ ադ-Դինը խնայեց քրիստոնյա բնակչությանը և խաչակիրներից ստացված գումարի դիմաց չոչնչացրեց եկեղեցիները։ Ավելին, նա վերահաստատեց այն բոլոր երաշխիքները հայերի և ընդհանրապես քրիստոնյաների նկատմամբ, որը ժամանակին նրանց տվել էր Մուհամմեդ մարգարեն։Սալահ ադ Դինը հիշվում է քրիստոնեական և մուսւոլմանական աղբյուրներում, որպես մարդ, ով «միշտ հավատարիմ էր իր խոսքին»:
Գրավոր ներկայացրու  քո մտորումները «Երեխաների խաչակրաց արշավանքը» երևույթի մասին
Իմ կարծիքով այս արշավանքի կազմակերպիչները չեն մտածել երեխաների ապագայի,սպասվող վտանգի և այդ արշավանքի անիմաստության մասին:Ես ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ կազմակերպիչներին:Իմ կարծիքով դա մեծ սխալ է եղել,37000 երեխայի կործանելը հանուն կրոնական պատերազմի:

Комментарии

Популярные сообщения из этого блога

թարգմանույթյուն ժարգոնային բառերի

Իմ անոնը Արամ է /Վերլուծություն/

Սասունցի Դավիթը "Քաջի մահը և կույրունը"