Հայոց լեզու առցանց ուսուցում
Դերանուն Դերանուն-անվան դեր կատարող Խոսքում գոյական, ածական, թվական անունները չկրկնելու համար հաճախ դրանք փոխարինում են անվան դեր կատարող բառերով՝ դերանուններով: Դերանունները լինում են ութ տեսակ անձնական ցուցական փոխադարձ հարցական հարաբերական որոշյալ անորոշ ժխտական Անձնական դերանուններ մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ՝ առանց դրանք անվանելու: Առաջին դեմք ՝ ես, ինքս, մենք ինքներս Երկրորդ դեմք՝ դու, ինքդ , դուք ինքներդ Երրորդ դեմք՝ նա, ինքը, նրանք, իրենք 1. Ես ինքս եմ կազմել բոլոր այդ փաստաթղթերը: Ո՞րն է ընդգծված հատվածի դերը նախադասություն մեջ: 2. Հայտնի է, որ Դուք հարգարժան մարդ եք: Ինչո՞ւ է Դուքը մեծատառ գրված: 3. Դուրս գրե՛ք անձնական դերանունները՝ նշելով դեմքն ու թիվը: Կես ժամ անց (ես ) տնից դուրս եկա և քայլեցի ճանապարհով: Երբ (ես) ներս մտա բակ, (նա ) , պատշգամբում նստած, կարդում էր: ( Մենք ) լուռ առաջ քայլեցինք: (Նա )...