Կենսաբանություն

 Նյարդային համակարգ, կառուցվածքըֆունկցիան,հիվանդությունները:

Լրացուցիչ աշխատանք:Գտնել տեղեկություններ նյարդային հիվանդությունների վերաբերյալ, որոնք են  դրանց առաջացման պատճառները և կանխարգելման մեթոդները,պատրաստել  ուսումնական նյութ:

Հիվանդություն ագրաֆիա


գրելու ունակության խանգարում կամ լիակատար կորուստ՝ գրելազրկություն, որն առաջանում է հոգեֆիզիոլոգիական հիմքերի կազմալուծման արդյունքում և որին հաճախ ուղեկցում է խոսքի խանգարումը։ Ագրաֆիայի ժամանակ կարող է առաջանալ շարժողական խանգարում, գրելու կամ կարդալու անկարողություն։ Գրելու ունակության կորուստը կարող է արտահայտվել տարբեր լեզուների և նյարդաբանական հիվանդությունների ժամանակ, որոնցից են՝ ալեքսիան, աֆազիան, դիզատարիան, ագնոզիան և ապրաքսիան։ Ագրաֆիայով հիվանդ անձանց հետազոտությունը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ գրելու գործընթացում ներառված խոսքային և շարժողական կենտրոնները։ Ագրաֆիան հնարավոր չէ ամբողջությամբ բուժել, բայց հիվանդները կարող են վերականգնել կորցրած ունակությունների մի մասը։ Այս ունակությունների տեսակներն էլ կապված են ագրաֆիայի կոնկրետ տեսակի հետ։


Ագրաֆիան բաժանվում է կենտրոնական և ծայրամասային ձևերի։ Կենտրոնական ագրաֆիան ներառում է գլխուղեղի խոսքի կենտրոնները և սովորաբար կապված են խոսքի այլ խանգարումների հետ։ Ծայրամասային ագրաֆիան ներառում է գլխուղեղի շարժողական և տեսողական կենտրոնները։ Ագրաֆիան սկսել է ուսումնասիրվել 14-րդ դարից, սակայն միայն 19-րդ դարի երկրորդ կեսից է, որ սկսել է ներկայացնել կլինիկական հետաքրքրություն։ 12-րդ դարում կատարված հետազոտությունները առաջին հերթին կենտրոնացած էին աֆազիոլոգիայի վրա

Комментарии

Популярные сообщения из этого блога

թարգմանույթյուն ժարգոնային բառերի

Իմ անոնը Արամ է /Վերլուծություն/

Սասունցի Դավիթը "Քաջի մահը և կույրունը"