Сообщения

Сообщения за январь, 2021

Գյումրիի ճամփորդությունից

Изображение
  Հունվարի 22-ին`  ճամբարի տասներորդ օրը ճամփորդեցինք Գյումրի:Ճանապարհը ճիշտ է, երկար էր, բայց գնացքով հավես էր և չձանձրացանք։ Շատ ցուրտ էր, բայց մեզ  չխանգարեց, որ թափառենք Գյումրիի փողոցներում։ ԳՆացինք Ձիթողցոնց թանգարան, ինձ շատ հետաքրքրեց արհեստները ներկայացնող սրահը։ Թանգարանից հետո գնացինք Aniphotostudia, այնտեղ ընկեր Արսենը մեզ ներկայացրեց ազգային խաղերից մեկը`   հոլախաղը, բացատրեց նրբությունները, և վարպետության դաս անցկացրեց։ Օրը շատ գեղեցիկ էր:

Ճամբարային գործունեություն օր 2-րդ

Изображение
Այսօր ճամբարի 2-րդ օրն էր ,և մենք մեր օրը սկսեցինք տեխնոլոգիայի դասով: Դասի ժամին մենք նկարում էինք հայկական հին զարդանախշեր, փորձում էինք գտնել դրանց խորհուրդը և նշանակությունը:2-րդ դասին մենք խաղացինք հետաքրքիր խաղ հայոց լեզվից: Ընտրության դասերին` կինոֆոտոյի գործունեության ժամանակ մենք դրսում նկարեցինք ձմռան պատկերները:Սիրով եմ հաճախում ճամբարը և մասնակցում գործունեությանը: