Գյումրիի ճամփորդությունից
Հունվարի 22-ին` ճամբարի տասներորդ օրը ճամփորդեցինք Գյումրի:Ճանապարհը ճիշտ է, երկար էր, բայց գնացքով հավես էր և չձանձրացանք։ Շատ ցուրտ էր, բայց մեզ չխանգարեց, որ թափառենք Գյումրիի փողոցներում։ ԳՆացինք Ձիթողցոնց թանգարան, ինձ շատ հետաքրքրեց արհեստները ներկայացնող սրահը։ Թանգարանից հետո գնացինք Aniphotostudia, այնտեղ ընկեր Արսենը մեզ ներկայացրեց ազգային խաղերից մեկը` հոլախաղը, բացատրեց նրբությունները, և վարպետության դաս անցկացրեց։ Օրը շատ գեղեցիկ էր:
Комментарии
Отправить комментарий