Ածական, գործնական աշխատանքներ
1.Դո՛ւրս գրել ածականները։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաքավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախերգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
2.Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։
3. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար-խորիմաստ, գեղեցիկ, ծովային
այգի-կանաչ, ծաղկավոր, բերքառատ
ծաղիկ-կապույտ, գեղեցիկ, բուրումնալի
գիրք-մեծ, հետաքրքիր, հին
գորգ-սիրուն, հին, մեծ
երկիր-հարուստ, մարդաբնակ, Եվրոպական
4.Տրվածներից որն է ածական:
Մոխիր
Դողդոջուն
Դողդոջյուն
Հոտավետ
Գեղջուկ
Պատճառ
Սանդուղք
Ժայռափոր
Տնակ
5.Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր չորս խմբի:Ալեծուփ, մեծ, ուժեղ, հոտավետ, հորդառատ, առևտրական, հոդային, ոսկեհուռ, խոշոր, սիրելի, միջմոլորակային, ահեղամռունչ, համեստ, մարդամոտ:
6.Ա խմբի գոյականներից ածականներ ստացի՛ր Բ խմբի ածականակերտ ածանցների միջոցով:
Ա. Տուն, իմաստ, գույն, ոսկի, երկաթ, համ:
Բ. Ան, դժ, յա, ատ, եղեն, եղ:
Անտուն, անիմաստ, անհամ, անգուն
Դժգույն
Երկաթյա, ոսկյա
Գունատ
Գունեղեն, ոսկեղեն, երկաթեղեն
Գունեղ, համեղ
Комментарии
Отправить комментарий