Ի՞նչ է պատմությունը
«Ով պատմություն ունի՝ չի կարող ետ չնայել»:
«Պարույր Սևակ»
Պատմություն
առարկան` ինքնին արդեն կարևոր առարկա է: Բավականին հետաքրքիր, համեմված
տարբեր իրադարձություններով, պատմություններով, ճակատագրական որոշումներով և
այլն:
Պատմության մեթոդաբանությանը հետաքրքրող
կարևոր հարցերից
մեկն այն
է, թե որն
է հասարակական
պատմության առարկայական
ոլորտը, որոնք են
դրա գործառույթները և
հիմնական մեթոդները:
Հասարակական պատմության
առարկայական ոլորտը
բնութագրելիս թվում
է, թե դրանում
ոչ մի
դժվարություն չկա.
դա անցյալն
է իր
դրսևորումների ողջ
որոշակիությամբ, անհատականությամբ ու
բազմազանությամբ: Ներկայումս թերևս
չի կարելի
խոսել պատմության
ընդհանուր ուսմունքի
գոյության մասին:
Դեռ պետք
է ուսումնասիրվեն առանձին
բնագավառների պատմությունները, դրանց
կառուցվածքային-մեթոդաբանական առանձնահատկությունները և
համադրության միջոցով
բացահայտվեն ընդհանրություններն ու
տարբերությունները: Եվ այդ
առանձնացված ընդհանրությունները պետք
է դառնան
պատմություն՝ որպես
ընդհանուր գիտության
յուրահատկություններ:
Առայժմ դա
չունենք, և հիմնականում
ընդունված է
պատմություն ասելով
հասկանալ անցյալի
հասարակության, մարդու, նրա անհատականության, սոցիալական,
քաղաքական, իրավական, տնտեսական, հոգևոր, հոգեբանական, մշակութային հարթությունների, տարածության-ժամանակի մեջ
դրանց փոփոխման,
կարելի է
պնդել՝ օրինաչափ
փոփոխման առանձնահատկությունների բացահայտումը,
նկարագրությունն ու
բացատրությունը:
Պատմության էջերում ամրագրված անցյալի փորձն ունի նաև ինքնուրույն նշանակություն: Այն, վերստեղծելով
մարդկային
հասարակության
անցյալի
պատկերը,
կատարում
է
սոցիալական
հիշողության
գործառույթ:
Այդ
իմաստով
պատմությունը
մարդկային
հասարակության
գոյության
և
հետևողական
զարգացման
անհրաժեշտ
նախադրյալ
է:
Ոչ
մի
սերունդ
չի
սկսում
զրոյից:
Յուրաքանչյուրը
պատմական
ասպարեզ
է
դուրս
գալիս՝
այս
կամ
այն
չափով
յուրացնելով
անցյալի
փորձը,
և
իր
հասարակական
գործունեությունը
կատարելիս
հենվում
է
դրա
վրա:
Պատմական
գիտությունը
միջնորդավորված
դիրք
է
գրավում
անցյալի
և
ներկայի
միջև: Անցյալի փորձը, որն ամրագրված է ժողովրդի հասարակական հիշողության
մեջ, ունի բարձրագույն արժեք և համապատասխան պայմաններում կարող
է
վերածվել
իրական
քաղաքական
ուժի:
Պատահական
չէ,
որ
ժողովուրդների
կյանքի
շրջադարձային
փուլերում
մեծանում
է
նրանց
հետաքրքրությունը
պատմության
նկատմամբ:
Комментарии
Отправить комментарий