Պատմություն

Հայաստանի առաջին հանրապետության զինանշանՀայաստանի Ժողովրդավարական Հանրապետության պետական խորհրդանիշներից մեկը։ Հաստատվել է 1920 թվականի հուլիսին։ Հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը[1] և նկարիչ Հակոբ Կոջոյանը։


Հայաստանի առաջին հանրապետության դրոշի պատմությունը

«ՀՀ դրոշի մասին» առաջին օրենքն ընդունել է ՀՀ Գերագույն խորհուրդը 1990 թվականի օգոստոսի 24-ին։ Ներկա օրենքն ընդունվել է 2006 թվականի հունիսի 15-ին 2005 թվականի Սահմանադրական փոփոխություններից հետո։ Դրոշի գույների մասին կան տարբեր մեկնաբանություններ։ 2006 թվականի օրենքում գրված է.

«Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը»:


Հայաստանի Առաջին հանրապետության օրհներգի պատմությունը

«Մեր Հայրենիք» երգն ի սկզբանե օրհներգի կարգավիճակ չուներ: 1859-ի հունիսին Նալբանդյանը գրեց «Իտալացի աղջկա երգը», որը 1861-ին Կոմս Էմանուել կեղծանվամբ տպագրվեց Մոսկվայի հայկական «Հյուսիսափայլ» ամսագրում: Նալբանդյանը գովերգում է հայրենիքի ազատության համար մարտնչել պատրաստ իտալուհիներին’  նրանց որպես օրինակ բերելով սեփական հայրենակցուհիների համար:

1885-ի մարտի 15-ին թիֆլիսյան Արծրունի թատրոնում երգչախմբի կատարմամբ տեղի ունեցավ «Իտալացի աղջկա երգի» համաշխարհային պրեմիերան: 
Թիֆլիսյան շնորհանդեսից հետո Կարա-Մուրզայի երգը հայտնի դարձավ հայկական համայնքներում: Շուտով, առաջին բառերից ելնելով, այն սկսում են կոչել «Մեր Հայրենիք»: 1918-ի օգոստոսի 1-ին երգին վիճակված էր դառնալ Առաջին, իսկ 1991-ի հուլիսի 1-ին՝ Երրորդ Հանրապետության օրհներգը:


Комментарии

Популярные сообщения из этого блога

թարգմանույթյուն ժարգոնային բառերի

Իմ անոնը Արամ է /Վերլուծություն/

Սասունցի Դավիթը "Քաջի մահը և կույրունը"