Իրավախախտում և պատասխանատվություն


Հարկային օրենսդրության խախտումն արտահայտվում է հարկ վճարողի կողմից հարկային օրենդրությամբ սահմանված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու միջոցով: 

Հարկային օրենսդրության խախտումների հասկացության առավել լիարժեք մեկնաբանության համար անհրաժեշտ է նախ հստակ ներկայացնել հարկային օրենսդրությունը: Համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` հարկային օերնսդրությունը բաղկացած է «Հարկերի մասին» ՀՀ օրենքից և առանձին հարկատեսակների օրենքներից` «Շահութահարկի մասին»
ՀՀ օրենք, «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք, «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենք, «Ավելացրած արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենք, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենք: Քանի որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն նախատեսված է, որ օրեքով կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետությունում սահմանված հիմնական հարկատեսակներին փոխարինող հաստատագրված վճարներ կամ արտոնագրային վճարներ, ապա հարկային օրենսդրության մեջ ներառվում են նաև «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքը և «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքը: 

Վերոնշյալից չի հետևում սակայն, որ հարկային օրենսդրության խախտում է համարվում միայն նշված օրենքների պահանջների չկատարումը: Հարկային հարաբերությունները կարգավորվում են նաև հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում և սահմաններում ՀՀ կառավարության որոշումներով և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից ընդունված ակտերով` հարկային օրենդրությամբ կամ ՀՀ կառավարության որոշումներով սահմանված դեպքերում և կարգով: 

Ինչ վերաբերում է հարկային պարտականությունները չկատարելու համար պատասխանատվություն սահմանող իրավական ակտերին` դրանք կարող են լինել և´ հարկային օրենդրությամբ, և´ հարկադրանք սահմանող մեկ այլ իրավունքի ճյուղի նորմեր, որոնք շատ հաճախ որևէ ընդհանրություն չունեն հարկային իրավունքների հետ, բայց կարող են հադես գալ որպես այդ պարտականության կատարումն ապահովող հարկադրանքի միջոց: 

Հարկային իրավախախտման սուբեկտը անձն է, որը կատարել է հարկային իրավախախտում, և, որի նկատմամբ կարող է կիրառվել պատասխանատվություն: ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով որպես հարկային իրավախախտման սուբյեկտ կարող են հանդես գալ ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք: Հարկային իրավախախտման սուբյեկտ, որպես կանոն, հանդես են գալիս հարկ վճարողները, սակայն որպես հարկային պատասխանատվության սուբյեկտ կարող է հանդես գալ հարկային գործակալը, մասնավորապես` «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի համաձայն` եկամտահարկը աղբյուրի մոտ չպահելու դեպքում հարկային պատավորությունը կրում է հարկային գործակալը: Հարկային պատասխանատվությունների կատարման իմաստով պետությունը և համայքները նույնպես դիտվում եմ որպես հարկային պատասխանատվության սուբյեկտ 

Ի տարբերություն վարչական և քրեական պատասխանատվության, որոնց կարող է ենթարկվել միայն ֆիզիկական անձը, հարկային պատասխանատվության սանկցիաներ հիմնականում կիրառվում են կազմակերպությունների (անհատ ձեռնարկատերերի) նկատմամբ: 

ՀՀ սահմանադրության համաձայն` բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաև պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու դեպքերը և կարգը: 

Պատասխանատվության միջոցները դասակարգվում են ըստ քրեական, վարչական, տնտեսական (գույքային), կարգապահական պատասխանատվության տեսակների: 

Հարկային մարմնի կողմից հարկային հարաբերությունները կարգավորող օրենքներով, որպես տնտեսական պատասխանատվության միջոց, կիրառվում է հարկային պատասխանավությունը: Նշված պատասխանատվության միջոցը կիրառելիս հարկային մարմնի համար հիմնարար սկզբունքներ են համարվում.
  • օրենքի գերակայությունը,
  • տնտեսավարող սուբյեկտների հավասարությունը օրեքի առջև,
  • հարկային պարտավորութունների կատարման (գանձման) անխուսափելիությունը,
  • պատասխանատվության համար հիմք հանդիսացող խախտումների վերացման հետևողականությունը:
Հարկային մարմնի կողմից հարկային պատասխանատվության կիրառման համար հիմք է հանդիսանում հարկ վճարողի կողմից հարկային օրենսդրությամբ ամրագրված նորմերի խախտումը: Նշված խախտումները հարկային մարմնի կողմից հայտնաբերվում են`
  • «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքում,
  • հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունների, հաշվարկների ուսումնասիրությունների արդյունքում,
  • «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված միջոցառումների անցկացման արդյունքում:

Комментарии

Популярные сообщения из этого блога

թարգմանույթյուն ժարգոնային բառերի

Իմ անոնը Արամ է /Վերլուծություն/

Սասունցի Դավիթը "Քաջի մահը և կույրունը"