Հայոց լեզու
- Ենթակա՝ նախադասության արտահայտած գործողության կատարող։
- Ստորոգյալ՝ այն գործողությունը, որ կատարում է ենթական։
Ստորոգյալի տեսակները
- Պարզ ստորոգյալ՝ արտահայտված է միայն խոնարհված բայով և հնարավոր է պարզել եղանակը։
- Բաղադրյալ ստորոգյալ՝ արտահայտված է այլ խոսքի մասով կամ անդեմ բայով (անկախ դերբայով)+
դիմավոր բայ (որպես կանոն՝ օժանդակ բայ,
բայց որպես հանգույց հանդես են գալիս նաև լինել, դառնալ, համարվել, կոչվել, թվալ բայերը)։
Բաղադրյալ ստորոգյալների դիմավոր բայ բաղադրիչը կոչվում է հանգույց, մյուս բաղադրիչը՝ ստորոգելի։ - Բարդ նախադասությունների մեջ հաճախ կրկնվող ստորոգյալը զեղչվում է։
Օր.` Բոլորը գնացին տուն, իսկ Անահիտը գնաց շուկա։ Կարող ենք երկրորդ բաղադրիչ նախադասության մեջ «գնաց»-ը զեղչել. Բոլորը գնացին տուն, իսկ Անահիտը՝ շուկա։
Զեղչված ստորոգյալի փոխարեն բութ է դրվում, պարզ ստորոգյալի դեպքում՝ եթե ենթական փոխվել է։
Օր.՝
- Թփերից դուրս թռավ մի եղնիկ։- պարզ ստորոգյալ
- Մենք անձայն նստած էինք սենյակում։ -բաղադրյալ ստորոգյալ։
Առաջադրանք. Գտիր ենթականերն ու ստորոգյալները, որոշիր ստորոգյալների տեսակները։
- Խոսակցությունն ավելի հաճելի էր նրան։
Ենթակա- խոսակցությունն
Բաղադրյալ ստորոգյալ -հաճելի էր - Մարդիկ ու մեքենաները անցուդարձ էին անում։
Ենթակա-մարդիկ ու մեքենաները
Բաղադրյալ ստորոգյալ-անցուդարձ էին անում - Անտառն ավելի գեղեցիկ էր թվում։
Ենթակա-անտառ
Բաղադրյալ ստորոգյալ-գեղեցիկ էր թվում - Այժմ անձրևում է։
Պարզ ատորոգյալ-անձրևում է - Վերջապես խախտվեց լռությունը։
Ենթակա- լռություն - Պարզ ստորոգյալ- խախտվեց
- Բարակ անձրևը իր միլիոնավոր մատներով թակում էր հոգնած զինվորների վերարկուները։
Ենթակա- անձրև, զինվորների
պարզ ստորոգյալ-թակում էր - Այնուհետև ամբողջ օրը բանտի բոլոր խցերից լսվում էին անեծքի դառնաշունչ խոսքեր։
պարզ ստորոգյալ -լսվում էին - Բեղանին դրված թույլ ճրագը հազիվ էր լուսավորում մռայլ սենյակի ծխոտ, սև պատերը։
ենթակա-ճրագ
բաղադրյալ ստորոգյալ-լուսավորում - Ռուբենը մտքում նեղանում էր նրա այդ տարօրինակ հանգստությունից։
ենթակա-Ռուբեն
պարզ ստորոգյալ-նեղանում էր - Դա մի չոր ու ցամաք, հասակավոր կին էր՝ բարի, մշտաշարժ, խստադեմ։
ենթակա-դա
բաղադրյալ ստորոգյալ-կին էր
**********************************************************************
- Շարահյուսություն-նախադասություն, նախադասության կառուցվածք, բառակապակցություններ, բառերի տեղը և դերը նախադասության մեջ՝ նախադասության անդամներ։
- Բառերի կապակցման եղանակները՝
- Առդրություն. Շունը շատ բարի է մարդկանցից։ Շունը բարի է շատ մարդկանցից։ Բառակապակցություն է կազմում այն բառի հետ, որի կողքին դրված է։
- Խնդրառություն. Բացի Արմենից՝ բոլորը համաձայն են ինձ հետ։ Սովորողներն իրենք են ջրում ծառերը։ Որոշակի բառ՝ կապ, կամ որոշակի սեռի բայ, պահանջում է որոշակի հոլովով ուրիշ բառ բառակապակցություն կազմելու համար։
- Համաձայնություն. Արևն ու Լուսինը երկնային մարմիններ են։ Խոսողները հանկարծ լռեցին։ Արտավազդը՝ հայոց արքան, պիեսներ էր գրում և բեմադրում էր դրանք։ Բառակապակցության բաղադրիչները համաձայնեցվում են դեմքով, թվով, հոլովով (որտեղ որը հարկավոր է)։
Комментарии
Отправить комментарий