Հայաստանի Հանրապետության արդյունաբերությունը


1. Հայաստանում արդյունաբերությունը ե՞րբ է սկսել ձևավորվել որպես առանձին ճյուղ և ինչպիսի՞ զարգացում է ունեցել խորհրդային տարիներին:

ՀՀ արդյունաբերությունը սկսել է ձևավորվել Խորհրդային ժամանակաշրջանում։ 1913թ-ին միայն 8 բնակավայրում կային արդյունաբերական ձեռնարկություններ, իսկ արդեն 1980-ին 700 ձեռնարկություն էր գործում 200 բնակավայրում։ ՀՀ արդյունաբերությունը ԽՍՀ երկրներում առաջին տեղն էր գրավում։

2. Թվարկե՛ք և գնահատե՛ք այն գործոնները, որոնց ազդեցությամբ արդյունաբերությունը դարձավ Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղ:

Արդյունաբերությունն է որոշում երկրի արտադրական դիմագիծը և տեղը աշխատանքի միջազգային բաժանման համակարգում։ ՀՀ արդյունաբերությունը ոչ միայն բավարարում էր իրեն, այլև ԽՍՀ երկրներին մատակարարում էր շատ ապրանքներ՝ հսկա գործարանների միջոցով, ինչպիսիք են Նաիրիտը, քիմիական գործարաններ, Քաջարանի պղնձամոլիբդենի կոմբինատը, հաստոցաշինական գործարաններ։

3. Որո՞նք են արդյունաբերությունը բնութագրող հիﬓական վիճակագրական
ցուցանիշները: Թվարկե՛ք այդ ցուցանիշներով արդյունաբերության
առաջատար ճյուղերը:

Առաջատար ճյուղերն էին Նաիրիտ գիտաարտադրական միավորումը, հանքնարդյունաբերությունը, մեքենաշինությունը, հաստոցաշինությունը, տեքստիլ ու սննդի արդյունաբերությունները, որտեղ աշխատում էին կես միլլիոն մարդ։

4. Ինչպիսի՞ փոխազդեցություններ, քանակական-որակական կորուստներ ունեցավ արդյունաբերությունն անկախության առաջին տարիներին և ի՞նչ
պատճառով:

ՀՀ անկախության առաջին տարիներին տնտեսական խորը ճգնաժամ սկսվեց։ Փակվեցին գործարաններ, մասնատվեցին խոշոր արտադրությունները, որոնցից մեծ մասը չդիմակայեցին ծանր պայմաններին։ Պատճառներից էր շրջափակումը, հոսանքի և գազի պակասը, կամ բացակայությունը և քանի որ ՀՀ այլևս ԽՍՀ մաս չէր կազմում, արտադրանքի սպառման ու պահանջարկի խնդիր նույնպես կար։

5. Բնութագրե՛ք ՀՀ արդյունաբերության արդի կառուցվածքն ըստ տնտեսական արտադրական գործունեության 3 խմբերի:

Արդյունաբերության հետագա զարգացումը պետք էր հիմնված լիներ տեղական, բնական, արտադրական և աշխատանքային ռեսուրսների վրա և զարգացներ տնտեսական-արտադրական գործունեության 3 ճյուղերը, որպեսզի մրցունակ լինի համաշխարհային շուկայում, դրանք են․

Ա/ հանքագործական արդյունաբերություն

բ/ մշակող արդյունաբերություն

գ/ էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում։

2012-ի տվյալներով ՀՀ ունի հետևյալ պատկերը՝

ա/ 15 տոկոս

բ/ 65 տոկոս

գ/ 20 տոկոս

Комментарии

Популярные сообщения из этого блога

թարգմանույթյուն ժարգոնային բառերի

Իմ անոնը Արամ է /Վերլուծություն/

Սասունցի Դավիթը "Քաջի մահը և կույրունը"