Վիլյամ Սարոյան (Գրականություն՝ ապրիլի 18-22)
Վ. Սարոյան՝ Ընկերների մեղքով
Կարդալ պատմվածքը, դուրս գրել տողերը որտեղ երևում է, որ հեղինակը գոհ է իրենից։
Ազգությո՞ւնդ, ― հարցրեց միստր Մոնսունը։
― Հայ, ― հպարտությամբ պատասխանեցի ես։
Գրել այն տողերը որտեղ հեղինակը եղերգությունը պատմում է հումորով։
Ես հոյակապ էի։
Իմ մեղքը չէ, որ ուրիշ ոչ ոք այդպիսին չէր։
Ինչպիսին էր «նոր դպրոցը»:
Այնտեղ բոլորը խիստ էին, կրթությունն այդքան էլ լավը չէր:
Ինչո՞ւ է հեղինակը քեռու արաքը համարում անտեղի։
Նա իրեն վատ զգաց ուսուցիչների և տնօրենի առջև, նրա կարծիքով քեռին պետք է այլ կերպ լուծեր հարցը: Նա չէր ուզում որպեսզի քեռին հաղթեր:
Ո՞ր տողերից է երևում, որ դրությունը անհարմար էր: (Սարոյանի խոսքերն էին)
Ես երբեք այդքան տհաճ վիճակի մեջ չէի եղել։ Եվ ինչքան էի բարկացել քեռուս վրա։ Միակ բանը, ինչից միշտ խորշել եմ, հենց իմ ներկայությամբ կատարվեց քիչ առաջ, թեկուզև հանուն ինձ։ Իմ իրավունքները պաշտպանելու համար ծաղրի էին ենթարկվել մյուսները․ դժվար թե կարող էր այս հանգամանքը հաճելի լինել ինձ։
Եվ իսկապես, որտեղից֊որտեղ հայտնվում է այդ մարդը, այդ սքանչելի մարդը՝ իմ քեռին, ոտք դնում դպրոց, իրեն իրավունք վերապահում նսեմացնելու, կարգադրելու և սպառնալու ուսուցչուհուն և հենց իրեն՝ դիրեկտորին, իսկ նրանք, փոխանակ դիմադրելու, խոնարհաբար թույլ են տալիս նրան հեռանալ հաղթանակած։ Բայց չէ՞ որ հաղթանակ տանելու համար չէր, որ նրան պատմեցի ողջ իրողությունը։
Ի՞նչ եք հասկանում արժանապատվություն ասելով։ Գրե՛ք օրինակներ։
Արժանապատվությունը մարդու դիրքն է այս կամ այն հասարակության մեջ: Այն հին ժամանակներից շատ կարևորվել է մարդկանց կողմից: Բոլորը ցանկացել են սուրբ պահել իրենց արժանապատվությունը: Օրինակ մարդիկ գցել են իրենց արժանապատվությունը որևէ սխալ արարք իրենց թույլատրելով: Եթե տան երեխաներից մեկը հարբեցող է եղել, նա գցել է տվյալ ընտանիքի արժանապատվությունը: Նաև թագավորները երբ կայացրել են սխալ որոշում, որը ժողովրդին ընդհանրապես չի օգնել, նրանք նույնպես կորցրել են իրենց արժանապատվությունը և հարգանքը ժողովրդի կողմից:
Комментарии
Отправить комментарий