Տերյանական օրեր
Վահան Տերյանի դերը գրական հայոց լեզվի զարգացման գործում
Նախագիծ

125 տարի առաջ, 1885 թվականի փետրվարի 9-ին ծնվեց հայ դասական, ժամանակակից գրական հայոց լեզվի ստեղծող, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանը: Նրա մահվանից անցել է մեկ դար, սակայն այն, ինչ հասցրեց անել Տերյանն իր կարճատև կյանքի 34 տարիների ընթացքում, չի հնացել: Նույն թարմությունն ու կախարդական ազդեցության ուժն ունեն նրա սիրային բանաստեղծությունները, որոնց օգնությամբ իրենց զգացմունքներն են շարունակում արտահայտել երիտասարդները: Իրենց հզոր ուժը չեն կորցրել Տերյանի հայրենասիրական ստեղծագործությունները, որոնք այսօր էլ հավատ և ուժ են ներշնչում մեր ժողովրդին: Նույն հոգին հանդարտեցնող և բուժող ուժն ունեն նրա լիրիկական բանաստեղծորթյունները:
Комментарии
Отправить комментарий