Անմոռուկ
Բոլոր երկրներում անմոռուկը նույն իմաստն արտահայտող անունն է կրում։ Նրա պատկերը որպես հիշատակի խորհրդանիշ օգտագործվել է տարբեր մշակույթների կողմից։
2010 թվականին որոշվեց հռչակել Կորած երեխաների միջազգային օր, և այս օրվա խորհրդանիշը անմոռուկն է։
2015 թ անմոռուկն ընտրվեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների պաշտոնական խորհրդանիշ։ Բայց բացի դրանից նա նաև սովորական ծաղիկ է, իսկ նրա որոշ տեսակներ դեղաբույսեր են։ Մեղրատու է։
Ըստ գերմանական լեգենդի, երբ աստված անվանում է բոլոր բույսերին, ինչ-որ մի փոքրիկ ծաղիկ, որը անուն չէր ստացել, ասում է աստծուն. «Մի մոռացիր ինձ, Տե՛ր»։ Աստված պատասխանում է, որ դա էլ հենց կլինի նրա անունը։
Ըստ մեկ այլ լեգենդի՝ երբ Արարիչը ավարտում է բաշխել ծաղիկների գույները, մի ծաղիկ շշնջում է. «Ինձ մի՛ մոռացիր»։ Արարչի մոտ միայն մի փոքր երկնագույն էր մնում, որն էլ հենց տալիս է այդ ծաղիկին։ Սրա պատճառով են անմոռուկի ծաղիկները ներկված այդքան բաց երկնագույնով։
Комментарии
Отправить комментарий