Բանաստեղծությունը սովորի՛ր անգիր:
Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ,
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…
Քո մշուշը, քո ոսկի
Տերևները հողմավար,
Դյութանքը քո մեղմ խոսքի,
Արցունքները քո գոհար…
Հարազատ են իմ հոգուն,
Վհատությանն իմ խոնարհ,
Ե՛վ թփերը դողդոջուն,
Ե՛վ խոտերը գետնահար…
Եվ քո երգը թախծալի
Իմ սրտի երգն է կարծես,
Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…
Հեղինակ՝ Վահան Տերյան
1. Անհասկանալի բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
մշուշ-մառախուղ
թախիծ-տխրությունն
անհուն-հատակ չունեցող, չափազանց խոր
հեզ-խոնարհ, քնքուշ
դյութանք-կախարդություն, հմայք
վհատություն-հոգեկան ընկճված վիճակ
գետնահար-շատ ցածր, կարճ
բաղձալի-ցանկալի
2. Ընտրել կայքի նյութերից մեկը և թարգմանել:
После своего ниспровержения, Наполеон был сослан на Эльбу. Являясь третьим по величине островом Италии (после Сицилии и Сардинии), он оказался очень мал для человека, у чьих ног лежала Европа.
Տապալումից հետո, Նապոլեոնը աքսորվեց Էլբա: Լինելով մեծությամբ Իտալիայի երրորդ կղզին (Սիցիլիայից և Սարդինիայից հետո), պարզվեց, որ շատ փոքր է այն մարդու համար, ում ոտքերի տակ էր փռված ողջ Եվրոպան:
թարգմանույթյուն ժարգոնային բառերի
մուտիտ-խափել կռուտիտ-մի բանի տակից դուրս գալ յադ-հումուր դոստ-մտերիմ ընկեր ոբշի-ընդանուր նատուռի-իրոք կուռաժիտ-սեթևեթել բեսամփթ-ահաոր չուժոյ-ուրիշ մանթո-նեղված լոքշ-ձանձրալի ջոգել-հասկանալ քյասթմ-բարիշել, չուժոյ պախմել-ուրիշի փոխարեն ատնաշենի-հարաբերությոն մայլա,քուչա-բակ կուրսի-տեղյակ ռաստվել-հանդիպել բքել-ծխել
Комментарии
Отправить комментарий