«Իմ անունը Արամ է»: Պատմվածքը մարդկային ինքնադատապարտման մասին է: Արամը՝ լինելով երեխա և լինելով աղքատ ընտանիքից, կուրապես հետևում էր իրենց ընտանեկան, բայց չգրված բարոյական օրենքներին: Ղարօղլանյանների տոհմում բացառապես բոլորը աղքատ էին, փոխարենը պարկեշտ և ճշտախոս մարդիկ էին, հենց այդ պատճառով էլ գողությունն ու ստախոսությունը անընդունելի և չլսված բաներ էին տղայի համար: Դեռ շատ վաղ հասակից Արամը մեծ սեր էր տածում ձիերի նկատմամբ, բայց երբեք ձի հեծնելու հնարավորություն չէր ունեցել՝ այդ պատճառով էլ նրան հրապուրեց Մուրադի ձի հեծնելու առաջարկը: Ընդամենը մեկ օրով ձի հեծնելու մեջ տղան ոչ մի վատ բան չէր տեսնում, առավել ևս դա գողություն չէր համարում: Հարուստ չէին ֆիզիկապես, բայց հարուստ էին հոգով, համենայն դեպս ամեն հնարավորինս ձևով փորձում էին ազնիվ և արդար մարդիկ լինել: Միստր Բայրոնը, ումից արդեն վեց ամիս է գողացել էին ձին, երբ տղաների մոտ տեսավ ձիուն, մտքով անգամ չկարողացավ անցնել, որ նրանք ընդունակ են նման քայլի, չհավատաց, որ ձին իրենն է: Որոշ ժամանակ անց նրանք ձին պետք է տիրոջը վերադարձնեին...
Վահան Տերյանի դերը գրական հայոց լեզվի զարգացման գործում Նախագիծ 125 տարի առաջ, 1885 թվականի փետրվարի 9-ին ծնվեց հայ դասական, ժամանակակից գրական հայոց լեզվի ստեղծող, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանը: Նրա մահվանից անցել է մեկ դար, սակայն այն, ինչ հասցրեց անել Տերյանն իր կարճատև կյանքի 34 տարիների ընթացքում, չի հնացել: Նույն թարմությունն ու կախարդական ազդեցության ուժն ունեն նրա սիրային բանաստեղծությունները, որոնց օգնությամբ իրենց զգացմունքներն են շարունակում արտահայտել երիտասարդները: Իրենց հզոր ուժը չեն կորցրել Տերյանի հայրենասիրական ստեղծագործությունները, որոնք այսօր էլ հավատ և ուժ են ներշնչում մեր ժողովրդին: Նույն հոգին հանդարտեցնող և բուժող ուժն ունեն նրա լիրիկական բանաստեղծորթյունները:
Комментарии
Отправить комментарий