Հայոց լեզու
- Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստեր ըհամեմատի՛ր:
Թվական, երբևէ, ընթացքում, գնահատվել, երկրպագու, վճարել, վաճառված, ձեռք բերել:
Հուշանվերների սիրահար ոմն անգլիացի մի գնդակ ունենալու համար հինգ հազար դոլար է տվել: Դա եղել է Անգլիայում ինչ-որ ժամանակ ծախված ամենաթանկ գնդակը: Գնդակնայդքան բարձր գին է ունեցել այն պատճառով, որ 1963 թվին գործածվել է ՖԻՖԱ-ի և ՄեծԲրիտանիայի հավաքականների խաղի ժամանակ:
Հուշանվերների երկրպագու ոմն անգլիացի մի գնդակ ձեռք բերելու համար հինգ հազար դոլար է վճարել: Դա եղել է Անգլիայում երբևէ վաճառված ամենաթանկ գնդակը: Գնդակն այդքան բարձր գնահատվել այն պատճառով, որ 1963 թվականին գործածվել է ՖԻՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի հավաքականների խաղի ընթացքում:
2.Նախադասությանբառերից որը հնարավոր է՝ փոխարինի՛ր հոմանիշներով:
Օրինակ՝
— Արքա՛, անկարելի է քո կամքը կատարել, մեկ այլ բան կարգադրի՛ր:
— Թագավո՛ր, անհնար է քո ցանկացածն անելը, մի ուրիշ բան պահանջի՛ր:
Թագավորի երեսը տեսնելու համար էր այդքան երկար ճամփան կտրել:
Արքայի դեմքին նայելու համար էր այդթիվ երկարատև ուղին անցել:
Երեխաներն իրենց համար պար էին գալիս, հետո շուռ գալիս, իրենք իրենց ծափ տալիս ու ուրախանում, աշխարհքով մեկ լինում:
Մանուկները իրենց համար պարում էին, հետո պտտվում, նրանք իրենց ծափահարում և հրճվում, երջանկաանում:
Լուսանում է. սարի ետևից դուրս է գալիս արևը:
Արևածագ է. սարի հետնակողմից ծագում է արեգակը:
Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում:
Մեկ գարնանային երեկո դուրսը նստած խոսում էինք:
— Թե ուզում եք, որ չմեռնեմ,- ասում է թագավորը,- գնացե՛ք ու անմահական ջուրը բերե՛ք, որ խմեմ ու վեր կենամ տեղիցս:
-Եթե ցանկանում եք, որ ես չմահանամ,-ասում է արքան,-ուղեվորվեք և կենսատու ջուրը բերե`ք, որ ըմպեմ և ոտքի կանգնեմ:
Комментарии
Отправить комментарий