Վանի թագավորություն
1․ Վանի թագավորության ո՞ր արքայի օրոք է թագավորությունն ունեցել տարածքային ամենամեծ աճը։ Նշեք այդ սահմանները։
Սարդուրի II-ի օրոք Վանի թագավորությունը հասավ իր ամենամեծ սահմաններին։ Հարավում այն հասնում էր Պարսից ծոցին, հարավ-արևմուտքում՝ Միջերկրական ծով, արևմուտքում՝ Փոքր Ասիայի կենտրոնական մասեր, հյուսիս-արևելքում՝ Կուր գետ, հյուսիսում՝ Սև ծով, իսկ արևելքում՝ Կասպից ծով։
2․ Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան մ․թ․ա․ 743 և 735 թվականներին։
Մ․թ․ա․ 743 թվականին Ասորեստանի Թիգլաթպալասար III արքան կասեցրեց Վանի թագավորության զորքերի տեղաշարժը Եփրատի հովտում։ Նրանք ձգտում էին այդպիսով հասնել Բաբելոն՝ շրջափակելով Ասորեստանը չորս կողմից։
Մ․թ․ա․ 735 թվականին ասորական զորքը հասավ Տուշպա-Վան։ Չկարողացան այն գրավել, բայց պաշարեցին, իսկ հանձնվելուց հետո շրջակա տարածքները կողոպտեցին։
3․ Նկարագրե՛ք Ռուսա I-ի կատարած արշավանքները։
Ռուսա I-ը շարունակում էր հոր գործը՝ իր ենթակայության տակ պահելով առանձին երկրները ու թուլացնելով Ասորեստանին։ Առաջին հերթին նա վերադարձրեց Սևանի ափի որոշ տարածքներ, հետո Աղձնիքը վերադարձրեց, իսկ հետո հասավ Կասպից ծով։
4․ Ինչու՞ Ռուսա I-ի բանակաը մ․թ․ա․ 716 թվականին անհաջողություն կրեց, ի՞նչպիսի հետևանքներ ունեցավ պարտությունը։
Անհաջողությունը եղավ այն պատճառով, որ մարտը կենտրոնացված էր միայն Ասորեստանի դեմ, բայց կիմերական քոչվոր ցեղերը ևս հարձակումներ սկսեցին Վանի թագավորության դեմ։ Սրանից բացի՝ Սարգոն II-ն օգտվեց առիթից ու արշավեց թագավորության դեմ։
5․ Ինչպե՞ս կգնահատեք Ռուսա II-ի դիվանագիտական քաղաքականությունը։
Կարծում եմ, որ այն բավականին սրատես քայլ էր, քանի որ կիմերներն ու սակերն իրենց իշխանությունը հաստատելուց հետո պետք է հզորանային, իսկ Վանի թագավորությանը դաշնակիցները երբեք էլ չէին խանգարի։
Ինչո՞ւ Վանի թագավորությունը կործանվեց
Ըստ իս՝ Վանի թագավորության կործանման հիմնական պատճառը դրա զարգացման խոչընդոտներն էին։ Բոլոր արքաները կենտրոնանում էին տարածքներ գրավելու վրա միայն Ասորեստանն արանքից հանելու համար, ինչը կարող էր տնտեսական մեծ նշանակություն ունենալ, բայց այդ մասին տեղեկություններ չունենալու պատճառով չեմ կարող հստակ բան նշել։ Համոզված եմ, որ այն ժամանակ պետություններին ձգող ավելի քիչ բաներ կային, քան հիմա, և գուցե տարածքը դրանցից ամենակարևորն էր։
Комментарии
Отправить комментарий