Հայոց լեզու
Առաջադրանք
- Լրացրու բաց թողած տառերը։
- Նշիր՝ ընդգծված բառակապակցություններն ինչ միջոցով են կապակցվել։
- Տեքստից գտիր.
- մեկական բարդ, ածանցավոր և բարդածանցավոր բառ.
Բարդ-ձեռնափայտ
ածանց-գեղեցկություն
բարդ ածանցավոր-բանաստեղծություն - երեք հնչյունափոխված բառ. վերականգնիր անհնչյունափոխ ձևը.
- գտիր գաղտնավանկ ունեցող բառերը.
Խփեց
մշուշ - մեկական վա արտաքին, ու արտաքին և ա ներքին հոլովման ենթարկվող բառ
գեղեցկություն, բանաստեղծություն, գիերվա, մարդու - դուրս գրիր կրավորական ածանց ունեցող բոլոր բայերը.
ողոված - գտիր մեկական հարաբերական, հարցական, ցուցական, անձնական դերանուններ.
Հարցական-ում
անձնկական -իր
հարաբերական-ինչ
ցուցական-որպես - գտիր գավազան, հմայվել, արբեցուցիչ, մառախուղ բառերի հոմանիշները։
գավազան- ձեռնափայտ
հմայվել-դյութիչ
արբեցուցիչ-բուրումնավետ
մառախուղ-մշուշ
Տեքստ
Երբ գիշերվա տասը խփեց, իմաստասեր քահանան վերցրեց ձեռնափայտը և միջանցքի մթության մեջ խարխափելով՝ մոտեցավ ճռռացող դռանը։ Դուրս եկավ պատշգամբ և հանկարծ կանգ առավ՝ լուսնկա գիշերվա պայծառ լույսով հիացած։ Ի՛նչ դյութիչ տեսարան։ Փոքրիկ պարտեզում, որ ամբողջովին ողողված էր կապտաթույր լույսով, շարքով կանգնած ծառերը ստեղծել էին լույսի և ստվերի խաղ՝ զարմանալի, տարօրինակ։ Հսկա թուփը, մագլցելով ծառի վրա, արձակում էր զգլխիչ բուրմունք։
Քիչ այն կողմ՝ գետի վրա շղարշի պես կախվել էր մի նոսր մշուշ՝ որպես թեթև ու թափանցիկ ծուխ։
Քահանան հուզված կանգ առավ։ Ո՞ւմ համար են նախասահմանված այդ լուսացնցուն տեսարանը,
երկնքից թափվող այդ օդեղեն բանաստեղծությունը։ Չէ՞ որ քնած են մարդիկ, քնած է աշխարհը։ Մի՞թե Աստված ինքն իր համար է ստեղծել այդ հոգեպարար գեղեցկությունը։
Комментарии
Отправить комментарий